Դարեհ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարեհ II(ծն.թ. անհայտ-մ.թ.ա.404), Աքեմենյան թագավոր Հին Պարսկաստանուն: Գահակլել է մ.թ.ա. 423-ից: Արտաքսերքսես I թագավորի որդին: Մինչև թագավոր դառնալը եղել է Հիրկաների սատրապ: Գահին տիրել է դավադրաբար սպանելով եղբորը` Սոգդիանին: Դարեհի օրոք թուլացել է կենտրոնկան իշխանությունը, ապստամբել են մի շարք սատրապություններ, իսկ մ.թ.ա. 404-ից անկախացել է Եգիպտոսը: Պելոպոնեսյան պատերազմների ժամանակ օժանդակել է սպարտացիներին` ընդդեմ Աթենական միության:


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ