Թրակիա
Թրակիա (հուն.՝ Θράκη, բուլղ. Тракия, թուրքերեն՝ Trakya, լատ.՝ Thracia), պատմա-աշխարհագրական շրջան Բալկանների արևելքում: Լոզանի պայմանագրի համաձայն Թրակիան բաժանվեց երեք պետությունների միջև՝ Բուլղարիա (հյուսիսային Թրակիա), Հունաստան (Արևմտյան Թրակիա) և Թուրքիա, որին անցավ Արևելյան Թրակիան տարածաշրջանի ամենամեծ քաղաքի՝ Կոստանդնուպոլսի հետ միասին:
Թրակիայի կենտրոնում գտնվում է աշխարհագրապես շատ կարևոր դիրք ունեցող Ադրիանապոլիս քաղաքը: Չնայած մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Թրակիայում գերակշռում էին բուլղարները, ներկայումս տարածաշրջանում 13 մլն բնակչից 10 միլիոնը թուրք է, 1 միլիոնը բուլղար և 0,2 միլիոնը հույն:
|
|||||||