Բյութանիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյութանիա (հունարեն՝ Βιθυνία, լատիներեն՝ Bithynia), Փոքր Ասիայի հյուսիսում մ.թ.ա. 5-րդ դարից առ մ.թ.ա. 64թ. գոյություն ունեցած թագավորություն: Աչքի էր ընկնում բարձր մշակույթով և զարգացած քաղաքներով (Նիկոմեդիա, Քաղկեդոն և այլն): Մ.թ.ա. 64թ. միացվում է Պոնտոսին և ընդգրկվում Հռոմեական պետության կազմի մեջ որպես հռոմեական մեկ վարչական միավոր` պրովինցիա: