Նիկոմեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոմեդիա (հուն.՝ Νικομήδεια), քաղաք Փոքր Ասիայում: Հիմնադրվել է մ.թ.ա. 712-11 թվականներին և սկզբնապես հայտնի էր Աստակուս անվամբ: Հետագայում վերակառուցվելով և աճելով, վերածվել է Փոքր Ասիայի կարևորագույն քաղաքներից մեկի: Դիոկղետիանոսը վերածեց Նիկոմեդիան Հռոմեական կայսրության արևելյան մայրաքաղաքի: Նիկոմեդիային մեծ վնաս հասցրեց 358 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժը, որին հաջորդեց հրդեհ: Հետագայում Նիկոմեդիային վերակառուցվեց, սակայն ավելի փոքր մասշտաբներով:

Նիկոմեդիայից էին սկսում Խաչակրաց արշավանքները: Սակայն արդեն այդ ժամանակ Նիկոմեդիային վերածվել էր մի փոքր գյուղաքաղաքի: Մի քանի պաշարումից հետո, 1337 թվականին Օսմանյան կայսրությունը վերջնականապես նվաճեց Նիկոմեդիան: