Դիոկղետիանոս
| Diocletianus Դիոկղետիանոս |
|
| Հռոմեական կայսրության 51-րդ կայսր | |
|---|---|
| Դիոկղետիանոսի կիսանդրին | |
| Իշխանություն | Մ.թ. 284 թ., նոյեմբերի 20 – 286 թ., ապրիլի 1 (միայնակ) Ապրիլի 1, 286 թ.-305 թ-ի մայիսի 1 (որպես արևելքի Օգոստոս)[1] (20 տարի, 162 օր) |
| Թագադրում | Մ.թ. 284 թ., նոյեմբերի 20 |
| Լրիվ անուն | Դիոկղոս (լրիվ անունն անհայտ) (ծնվելուց մինչ թագադրում); Կեսար Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս Օգոստոս (որպես կայսր)[2] |
| Ծնվել է՝ | դեկտեմբերի 22, 244 |
| Ծննդավայր | Սալոնա (ժամանակակից Խորվաթիա) |
| Մահացել է՝ | Դեկտեմբերի 3, 311 թ. (66 տարեկան) |
| Վախճանի վայր | Ասպալաթոս (ժամանակակից Խորվաթիա) |
| Թաղվել է՝ | Դիոկղետիանոսի պալատ, Ասպալաթոս (ժամանակակից Խորվաթիա) |
| Նախորդ | Նումերիանոս |
| Հաջորդող | Կոնստանդիոս I Քլոր Գալերիոս |
| Ուղեկից | Ֆրիսկա |
Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս (լատ.՝ Gaius Aurelius Valerius Diocletianus, 245 — 313 թթ.), Հռոմեական կայսրության կայսր 284 թ., նոյեմբերի 20-305 թ-ի մայիսի 1: Դիոկղետիանոսի գահակալմամբ ավարտվում է 3-րդ դարի ճգնաժամը: Դիոկղետիանոսը զգաց, որ միայնակ կառավարել այդ մեծածավալ կայսրությունն անհնար է, և այդ պատճառով կայսրությունը կիսեց երկու հավասարազոր կայսրերի միջև, ովքեր կրում էին Օգոստոս տիտղոսը: Նրա բաժանման հիման վրա հետագայում ստեղծվեցին Արևմտա- և Արևելահռոմեական կայսրությունները: 293 թ. այդ բաժանումն ավելի խորացավ, քանի որ յուրաքանչյուր Օգոստոս ընտրեց ենթակայսրերի` Կեսարների, որպեսզի ապահովեն ժառանգների: Այս կառավարման համակարգը հետագայում հայտնի դարձավ որպես Տետրարխիա ("չորսի իշխանությունը") կամ Չորրորդապետություն: Նա կարողանում է հայոց գահին հաստատել ապագա Տրդատ Գ Մեծին: Նա վարել է խիստ քաղաքականություն, որի շնորհիվ կարողացել է որոշ ժամանակով միավորել կայսրությունը: Դիոկղետիանոսը միակ կայսրն է, ով ինքնակամ հրաժարվել է գահից:
- ↑ Barnes, New Empire, 4.
- ↑ Barnes, New Empire, 4. For full imperial titulature, see: Barnes, New Empire, 17–29.