Կարակալլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Caracalla.jpg

Սեպտիմիոս Բասիանոս Կարակալլա (լատ.՝ Septimius Bassianus Caracalla; 186—217), Հռոմի կայսր Սևերոսների հարստությունից: Սեպտիմիոս Սևերոսի որդին, Գետայի եղբայրը: 212-ին, սպանելով եղբորը, գահակալել է ինքնուրույն: Դրամա-հարկային համակարգը կարգավարելու և ամբողջ բնակչությունից հարկ գանձելու նպատակով, կայսրության ազատ բնակչությունը տվել է հռոմեական քաղաքացիության իրավունք: Երկու արշավանք է կատարել Պարթևաստան: Երկրորդի ժամանակ Կարակալլային սպանել է պրետորիականների հրամանատար Մակրինոսը: Իշխանության տարիները 211 առ 217թթ.: 216թ., Հայոս արքա Խոսրով Ա-ի և նրա որդիների միջև ծագած վեճը հարթելու պատրվակով, Խոսրով Ա-ին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել է Անտիոքս, ձերբակալել է և ուղարկել Հռոմ: Այնուհետև զորք ուղարկել Հայաստան՝ ճնշելու Հռոմի դեմ ծագած ապստամբությունը, սակայն հայերը ջախջախել են այդ զորքը և վտարել երկրից:[1]:

Ծանոթագրություններ [խմբագրել]