Կոստանդիանոս Ա Մեծ
Կոստանդիանոս Ա Մեծ (լատիներեն անունն ամբողջությամբ՝ լատ.՝ Flavius Valerius Aurelius Constantinus; 272թ. փետրվարի 27, Նեսս, Մյոզիա (ներկայիս Նիշ քաղաք, Սերբիա) — 337թ. մայիսի 22, Նիկոմիդիա), Հռոմի կայսր: 306թ. հոր մահից հետո զորքի կողմից հռչակվել է «օգոստոս», 312թ. Մուլվիյան կամրջի մոտ Մակսենտիոսի և 323թ. Լիկիանոսի նկատմամբ տարած հաղթանակներից հետո դարձել է Հռոմեական կայսրության միանձնա տիրակալ: 313թ. Միլանի հրովարտակով թույլատրել է քրիստոնեական դավանանքը, իսկ հետագայում սկսել է բացահայտորեն հովանավորել քրիստոնեությանը: 330թ. տեղափոխել է պետության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս, իրականացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումներ: Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճին ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոս կայսրը մի շարք քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը:
Արտաքին հղումներ [խմբագրել]