Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)
Լևոն Ե Հայ (Լևոն Արծրունի), բյուզանդական կայսր (813թ. հուլիսի 11—820թ. դեկտեմբերի 25 ), կոչվել է Լևոն Հայ, սերվում էր հայ Արծրունիների նախարարական տոհմից: Պատերազմեր է վարել բուլղարների դեմ, պատկերամարտության կողմնակից էր:
Նիկեփոր Ա և Միքայել Ա Ռանգավիի օրոք զորավար էր: Բուլղարական Կռում խանից պարտություն կրելուց հետո Միքայել Ա հրաժարվում է գահից և արդյունքում Լևոնը դառնում է կայսր: 815թ. նա պաշտոնից զրկում է պատրիարք Նիկeփորին և հրավիրում նոր եկեղեցական ժողով, որտեղ վերացվում են Նիկիայի Բ ժողովի կանոնները և նորից հռչակվում է պատկերամարտությունը: 814թ. ջախջախում է բուլղարներին և 816թ. կնքում է նրանց հետ 30-ամյա հաշտություն: Սպանվում է 820թ դեկտեմբերի 25-ին իր զորավարներից մեկի՝ Միքայել Ամրիացու (ապագա Միքայել Բ կայսեր) կողմնակիցների կողմից Ս. Սոֆիայի տաճարում սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ: