Մարկոս (ուզուրպատոր)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս (լատ.՝ Marcus, լրիվ անունը չի պահպանվել), հռոմեական կայսր, ուզուրպատոր 406(?)-407 թթ.:
406 թ. բրիատանական լեգեոնները ապստամբում են և կայսր հռչակում զինվոր Մարկոսին, որը սակայն որոշ ժամանակ անց սպանվում է այն նույն պատճառով, որով հետագայում սպանվում է նրա հաջորդը, իսկ լեգեոներները կայսր են հռչակում քաղաքային արիստոկրատիայի ներկայացուցիչ Գրացիանոսին: Չորս ամսից Գրացիանոսը նունյպես սպանվում է և կայսր է դառնում Կոնստանտինը: Մարկոսը ուելսյան լեգենդների հերոս է: Հավանաբար հենց նրան է հիշատակում Հալֆրիդ Մոնմուտացին Բրիտանիայի լեգենդար թագավորների ցուցակում Դինոտ անունով:
Գրականություն [խմբագրել]
- Peter J. Heather: The Fall of the Roman Empire: A New History. London 2005, S. 206ff.
- Christopher A. Snyder: An Age of Tyrants: Britain and the Britons, AD 400—600. University Park/PA 1998, S. 398 (Index, siehe dort Marcus).
- C. E. Stevens: Marcus, Gratian, Constantine. In: Athenaeum 35, 1957, S. 316—347.