Կոնստանդիոս I Քլոր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլավիոս Վալերիոս Կոստանդիոս Քլոր (լատիներեն՝ Flavius Valerius Aurelius Constantius Chlorus; 250 մարտի 31 — 306 հուլիսի 25) — Հռոմի կայսր 305—306թթ: Կոստանդիանոս Ա Մեծի հայրը և Կոստանդիանոսների հարստության հիմնադիրը: «Քլոր» մականունը տրվել է նրան հետագայում` բյուզանդական պատմիչների կողմից: