Ներվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nerva Tivoli Massimo.jpg

Մարկոս Կոկցեոս Ներվա (Marcus Cocceius Nerva, 30թ. նոյեմբերի 8 - 98թ. հունվարի 27), Հռոմի կայսր 96թ. սեպտեմբերի 18-ից առ 98 հունվարի 27-ը։ Անտոնինների հարստության հիմնադիր, այսպես կոչված «հինգը բարի կայսրերից» առաջինը։ Ծնվել է Իտալիայի Ումբրիա երկրամասի Նարնիա քաղաքում (գտնվում է Հռոմից հյուսիս), զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոններ Ներոնի, Վեսպասիանոսի և Դոմիցիանոսի օրոք, երկու անգամ ընտրվել է կոնսուլ (71 և 90թթ.)։ Աչքի էր ընկնում իր կրթությամբ, իրավունքի գիտելիքներով, առ գրականություն հակմամբ։ Հեղինակություն է վայելել սենատորների շրջանում։ 96 թ., հաշվի առնելով այդ նկատառումները, սենատը ընտրել է Ներվային կայսր՝ սպանված Դոմիցիանոսի փոխարեն։ 97 թ. Ներվան որդեգրում է հռոմեական զորավար Մարկոս Ուլպիոս Տրայանոսին` դարձնելով նրան իր իրավահաջորդը: Ներվան իրականացրել է մի շարք բարեփոխումներ, այդ թվում հողազուրկ քաղաքացիների միջև հողակտորների բաժանման լայնածավալ ծրագիր և, հավանաբար, ստեղծել է պետական ալիմենտար ֆոնդեր` աղքատների զավակներին աջակցություն ցույց տալու նպատակով։