Ավրելիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Santa Giulia 4.jpg

Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոս (լատ.՝ Lucius Domitius Aurelianus; 214 թ. սեպտեմբերի 9, Սիրմիում275թ. սեպտեմբերի 25, Բյուզանդիոն), Հռոմի կայսր 270-ից առ 275թթ.: Կլավդիոս Գոթացի կայսեր օրոք զորահրամանատար էր, Կլավդիոսի մահից հետո 270թ. բանակի կողմից հռչակվում է կայսր: Սենատն անմիջապես ճանաչում է Ավրելիանոսի լիազորությունները:

Ավրելիանոսի կառավարումը նշանավորվել է մի շարք փայլուն հաղթանակներով. նա հետ է մղել կայսրության Դանուբյան սահմանի վրա բարբարոսների հարձակումները, ճնշել է Եգիպտոսում բռնկված ապստամբությունը և նորից միացրել է Գալլիան Հռոմեական կայսրությանը: Արևելքում Ավրելիանոսը երկու կայծակնային ռազմարշավների արդյունքում ջախջախել է Պալմիրայի տերությունը` գերելով նրա թագուհի Զենոբիային:

Բացի դրանից Հռոմ քաղաքը արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանելու նպատակով Ավրելիանոսը շրջապատել այն 19,3 կմ երկարություն ունեցող հզոր պարսպներով: Անցկացրել է նաև ֆինանսական համակարգի բարեփոխում` վերականգնելով հռոմեական դրամի արժեքը: Պետական կրոն է հռչակել Արևի պաշտամունքը` հալածանքներ ծավալելով քրիստոնյաների դեմ:

Սպանվել է պալատական դավադրության արդյունքում: