Պուբլիոս Լիկինիոս Վալերիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաղադրամ Վալերիանոսի դիմապատկերով

Պուբլիոս Լիկինիոս Վալերիանոս ( անգլ.՝ Publius Licinius Valerianus ) (193-260), հռոմեական կայսր 253 թվականից։ Կառավարել է որդու՝ Դալիենոսի հետ համատեղ։ Հալածել է քրիստոնյաներին։ 256-ին արշավել է պարսիկների դեմ, նրանց վտարել Անտիոքից, սակայն Եդեսիայի մոտ պարտվել և գերի է ընկել (260)։ Հայոց թագավոր Արտավագդը (252/253-272/273) խորհուրդ է տվել Շապուհ I-ին՝ ազատել Վալերիանոսին միջազգային բարդություններից խուսափելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png