Օտոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Սալվիոս Օտոն (լատ.՝ Marcus Salvius Otho, 32թ. ապրիլի 25 — 69թ. ապրիլի 16), հռոմեացի զորավար, հռոմեական կայսր 69թ. հունվարի 15-ից առ 69թ. ապրիլի 16: Գահ է բարձրացել իր կողմից կազմակերպված զինվորական դավադրության արդյունքում` Գալբայի սպանությունից հետո: 69թ. ապրիլի 14-ին Բետրիակի մոտ ճակատամարտում Օտոնի զորքերը պարտություն են կրել գահի մեկ այլ հավակնորդ` Վիտելլիոսի զորքերից: Իմանալով ճակատամարտի ելքի մասին Օտոնը ինքնասպանություն է գործել: Գահին նրան հաջորդել է Վիտելլիոսը: