Տրայանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Traianus Glyptothek Munich 336.jpg

Տրայանոս (լրիվ անունը` Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս, լատիներեն՝ Marcus Ulpius Nerva Traianus; 53թ. սեպտեմբերի 15, Իտալիկա, Իսպանիաօգոստոսի 8/օգոսստոսի 9 117թ., Սելինունտ, Կիլիկիա) — Հռոմի կայսր Անտոնինների հարստությունից:

Ծնվել է Իսպանիայի Իտալիկ քաղաքում պետական և ռազմական գործիչ Մարկոս Ուլպիոս Տրայանոսի ընտանիքում: Ապագա կայսրը վաղ հասակում անցել է ռազմական ծառայության` երկար տարիներ անցկացնելով կայսրության սահմանների վրա գործող բանակում: 89թ. ղեկավարել է Իսպանիայում տեղակայված հռոմեական լեգեոնները, 91թ. Դոմիցիանոս կայսեր կողմից նշանակվել է կոնսուլ: 97թ. Ներվա կայսրը, բանակի բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով որդեգրել նրան: 98թ. Ներվայի մահից հետո Տրայանոսը կայսր է դարձել: Նրա կողմից 101–106թթ դակերի դեմ վարած պատերազմներն ավարտվել են Դակիայի Հռոմեական կայսրությանը միացմամբ: 114-116թթ. Պարթևական պատերազմների ընթացքում հռոմեական բանակը հասել է մինչև Պարսից ծոցը: 105թ. հռոմեական նահանգի է վերածել նաբաթեական արաբների թագավորությունը: Շուրջ 115թ. հռոմեական նահանգի կարգավիճակ է ստացել Մեծ Հայքը:

Տրայանոսի սյունը Հռոմում

Շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը: Հասարակական շինարարության լայնածվալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները: Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները: Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում: Տրայանոսը մահացել է 117թ. Կիլիկիայի Սելինունտ քաղաքում` Պարթևական պատերազմից Հռոմ վերադարձի ճանապարհին: Մահից առաջ որդեգրել և իր հաջորդն է դարձրել իր ազգականներից` Հադրիանոսին:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով