Կալիգուլա
Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատ.՝ Gaius Iulius Caesar Germanicus), առավել հայտնի է իր մականվամբ՝ որպես Կալիգուլա (լատ.՝ Caligula, փոքր ճտքակոշիկ) (31 օգոստոսի 12 թ, Անցիում — 24 հունվարի 41 թ, Հռոմ), հռոմեական կայսր, Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (37թ. մարտի 18-ից)։
Նաև՝ Սենատի պրինցեպս, Մեծ պոնտիֆեքս (լատիներեն՝ Pontifex Maximus), տրիբուն (լատիներեն՝ Tribuniciae potestatis), Հայրենիքի հայր (լատիներեն՝ Pater patriae) (38 թ-ից), քառապատիկ կոնսուլ (37, 39—41)։
Մահվան պահին լրիվ տիղոսը՝ Gaius Caesar Germanicus Augustus, Pontifex Maximus, Consul IV, Imperator, Tribuniciae potestatis IV, Pater Patriae (Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս, Մեծ պոնտիֆեքս, քառապատիկ կոնսուլ, կայսր, քառապատիկ տրիբուն, Հայրենիքի հայր)։
Կալիգուլայի ձգտումն առ անսահմանափակ իշխանություն, հռոմեական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ հալածանքները, իրեն Աստված հռչակելը և որպես Աստծո երկրպագության պարտադրելը, նրա այլ տարօրինակ քայլերը (իր նժույգին սենատոր նշանակելը և այլն) առաջացրեցին սենատի և պրետորիանականների (արքունի զորք) դժգոհությունը, ինչը պատճառ դարձավ դավադրության արդյունքում նրա սպանվելուն։