Զենոն (Բյուզանդիայի կայսր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զենոնի դեմքով դրամ

Զենոն (լատիներեն՝ Flavius ​​Zeno Augustus, հուն. Ζήνων) (շուրջ 425 - 491թ. ապրիլի 9), բյուզանդական կայսր 474 - ից մինչեւ 475թ., կրկին՝ 476-ից մինչեւ 491: Ներքին ընդվզումները և կրոնական գժտությունները ուղեկցել են նրա գահակալության շրջանը: Նրան, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հաջողությունների հասնել արտաքին քաղաքականության հարցերում, ինչը նպաստել է Բյուզանդական կայսրության կայունացմանը: Նրա օրոք տեղի է ունեցել Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը: Գոթերի արքա Օդոակրը գահընկեց է արել Հռոմի կայսր Հռոմուլոս Ավգուստուլոսին և ուղարկել կայսրության թագը Զենոնին՝ դրանով ճանաչելով նրա ձևական գերիշխանությունը Հռոմի նախկին արևմտյան տիրույթների նկատմամբ:

Եկեղեցական պատմության մեջ Զենոնի հետ է կապված այսպես կոչված «Հենոտիկոնի» կամ «Միության գիր» փաստաթղթի թողարկումը, որի միջոցով նա ցանկանում էր վերջ դնել Քաղկեդոնի եկեղեցական ժողովի հավատո հանգանակն ընդունողների և մերժողների միջև վեճերին:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով