Լևոն VI Իմաստասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Զ երկրպագում է Քրիստոսին (հատված Սբ. Սոֆիայի տաճարի խճանկարից)
Լևոն Զ ոսկեդրամը, որտեղ նա պատկերված է որդու՝ Կոստանդիանոս Է Ծիրանածնի հետ

Լևոն VI Իմաստասեր կամ Փիլիսոփա (հայկական պատմական ուսումնասիրություններում անունը գրվում է նաև որպես՝ Լևոն Զ Իմաստասեր, հուն.՝ Λέων ΣΤ' ο Σοφός, Leōn VI) (866թ. սեպտեմբերի 19 - 912թ. մայիսի 11), բյուզանդական կայսր 886-ից առ 912 թվականը։ Լևոն VI Իմաստասերը Բյուզանդիան 867-1056 թթ. կառավարած Հայկական հարստության ներկայացուցիչ է։

«Իմաստասեր» անունը ստացել է պետական կառավարման տարբեր բնագավառներին և ռազմարվեստին վերաբերող երկեր գրելու, բանաստեղծություններ և ճառեր հորինելու, ինչպես նաև իր հոր՝ Բարսեղ Ա կողմից նախաձեռնած «Բազիլիկաներ» անունը կրող օրենքների ժողովածուն ավարտելու համար։