Լևոն I (Բյուզանդիայի կայսր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Leo I Louvre Ma1012 n2.jpg

Լևոն I (լատ.՝ Flavius Valerius Leo Augustus) (401 – 474, հունվարի 18), Բյուզանդիայի կայսր 457-474 թթ.։ Ծնունդով Դակիայից, այդ պատճառով հայտնի է նաև որպես Լևոն Թրակիացի (հուն.՝ Λέων ο Θράξ)։ Վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն՝ ուղղված Արևելյան Հռոմեական կայսրության հզորության պահպանմանը, այդ նպատակով աջակցել է Արևմտյան Հռոմեական կայսրությանը գերմանական ցեղերի և հոների դեմ պայքարում։