Ծերակույտին և դեմոսին սիրաշահելու նրա քաղաքականությունն առաջ է բերել բարձրաստիճան զինվորականության ապստամբություն, որի հետևանքով կայսր է հռչակվել Իսահակ Կոմնենոսը։ Միքայելի օրոք հաճախակի են դարձել սելջուկների արշավանքները կայսրության, հատկապես՝ նրա կազմի մեջ մտնող հայկական նահանգների տարածքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 624)։