Կոստանդին Ծիրանածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Follis-Constantine VII and Zoe-sb1758.jpg

Կոստանդին Ծիրանածին (905– 9 նոյեմբերի, 959), Բյուզանդիայի կայսր 913-920–ին և 944 թվականից։ Լևոն Զ-ի որդին է, պատկանում է Մակեդոնական (Հայկական) հարստությանը։

Կոստանդին Ծիրանածնի օրոք իշխանությունները պայքարել են ֆեոդալական ավագանու կենտրոնախույս նկրտումների դեմ, ձգտել են պահպանել գյուղական համայնքը։ Բյուզանդիան պատերազմել է բուլղարների և արաբների դեմ։ Ձգտելով ամրապնդել Բյուզանդիայի դիրքը Հայաստանում՝ Ատրպատականի ամիրա Յուսուֆի արշավանքի ժամանակ Կոստանդին Ծիրանածինը և պատրիարքը Աշոտ Բ Երկաթին և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցուն հրավիրել են Կ. Պոլիս, օգնական զորք տվել Հայոց թագավորին։

Կոստանդին Ծիրանածնի օրոք աչքի են ընկել բյուզանդական հայազգի զորավորներ Բագարատուկը, Մանուկը‌[փա՞ստ], Մլեհը, Վարդաս, Լևոնը և Թոռնիկյանները։