Միքայել II Թլվատ Ամորացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միքայել II Թլվատ Ամորացի, կայսր 820-829 թվականներին։ Ամորիական դինաստիայի հիմնադիրը։

Թեև օժանդակել էր Լևոն V Հայկազնին գահ բարձրանալուն, 820 թվականին դավադրաբար սպանել է նրան և տիրել գահին։ Ձգտել է մեղմել պատկերամարտների և պատկերապաշտների հակամարտությունը, ճնշել է Թովմա Գազիրացու (Թովմա Սլավոն) ապստամբությունը։ Պարտություն է կրել բուլղարների դեմ պատերազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png