Թովմա Սլավոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմա Սլավոն
հուն․՝ Θωμᾶς ὁ Σλάβος
Դիմանկար
Ծնվել է8-րդ դար
ԾննդավայրԳազիուրա, Թուրքիա
Մահացել է823
Մահվան վայրԼյուլեբուրգազ, Քըրքլարելիի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններստրատեգոս
 Thomas the Slav Վիքիպահեստում

Թովմա Սլավոն, Թովմա Գազիրացի (8-րդ դար, Գազիուրա, Թուրքիա - 823, Լյուլեբուրգազ, Քըրքլարելիի մարզ, Թուրքիա), Բյուզանդիայում 820-ի ապստամբության առաջնորդ։

Պատմիչ Գենեսիոսի վկայությամբ՝ ծագումով հայ։ Ծառայել է կայսրության արևելյան զորքերում, մասնակցել Նիկեփորոս առաջինի դեմ Վարդան զորավարի ապստամբությանը։ Լևոն հինգերորդ Հայկազնի ժամանակ (813-820) աչքի է ընկել բուլղարների դեմ մարտերում։ Փախչելով արաբների մոտ՝ իրեն ներկայացրել է հրաշքով փրկված Կոստանդին վեցերորդ կայսր և թագադրվել Անտիոքում։ 820 թվականին գլխավորել է Բյուզանդիայի արևելյան շրջաններում բռնկած հակաֆեոդալական ապստամբությունը, որին մասնակցել են սլավոնական ցեղեր, պավլիկյան աղանդավորներ, հայեր, վրացիներ, աբխազներ և այլն։ Բուլղարների խանի օգնությամբ Միքայել երկրորդ կայսրը Կ. Պոլիսը պաշարած Թովմա Սլավոնին ստիպել է նահանջել Արկադիուպոլիս, որտեղ նա ձերբակալվել և մահվան է դատապարտվել։ Նրա կողմնակիցները շարունակել են պայքարը մինչև 825 թվականը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմա Սլավոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 202