Պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակը։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ Վոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։[1] Այդ իմաստով պատերազմը դա կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է քաղաքական նպատակներին հասնելը։ Պատերազմի նպատակներին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է, ինչպես նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ միջոցներ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Կլաուզևից, Կարլ Վոն (1976), On War (Princeton University Press) էջ 87 (անգլերեն)