Բռնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնություն, ֆիզիկական ուժի կամ իշխանության դիտավորյալ կիրառումը կամ կիրառման սպառնալը որևէ անձի, անձանց խմբի կամ հանրության նկատմամբ, որը բերում է կամ մեծ հավանականությամբ կարող է բերել մարմնական վնասվածքների, մահվան, հոգեբանական վնասի, թերզարգացման կամ զրկման։[1] Այս սահմանումը կապում է կանխամտադրությունը գործողության իրականացման հետ՝ անկախ գործողության հետևանքներից։

Ոչ-ֆիզիկական[խմբագրել]

Կողպեքված ատրճանակի քանդակ՝ եբրայերեն «ո՛չ բռնությանը» մակագրությամբ։ Քանդակը գտնվում է Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում։

Բռնությունը ակնհայտ ֆիզիկական բռնության հետ մեկտեղ նաև ընդգրկում է իշխանությունից առաջացող այնպիսի գործողությունները, որոնցից են սպառնումը և վախեցնումը, անտեսումը և բացասումը։ Բռնության հետևանքները կարող են լինել տարատեսակ, և ոչ միայն մարմնական վնասվածքների տեսքով։ Օրինակ կանանց, երեխաների և մեծահասակների նկատմամբ բռնությունը կարող է բերել ֆիզիկական, հոգեբանական և հասարակական խնդիրների, որոնք միշտ չէ, որ արտահայտվում են մարմնական վնասվածքներով, անընդունակությամբ կամ մահով։ Այպիսի հետևանքները կարող են լինել անմիջական կամ թաքնված և կարող են տևել տարիներ առաջին բռնությունից հետո։ Այս պատճառով բռնության միայն վնասվածքներով և մահով պայմանավորված սահմանումը սահմանափակում է բռնության ամբողջական հետևանքների ըմբռնումը։[1]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Krug et al., "World report on violence and health", World Health Organization, 2002.