Ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Genocide Word by Raphael Lemkin.ogv
The origin of the word genocide

Ցեղասպանություն (հուն. γένος - ցեղ և լատիներեն՝ caedo ) — միջազգային հանցագործություն, ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայի` որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված սիստեմատիկ ոչնչացում հետևյալ կերպով`

  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը:

1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն:


[խմբագրել] Ցեղասպանության օրինակներ

1915-1916 թվականները

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսին են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ... Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կա՜մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՜մ սպանում էին, կա՜մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին...

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով