Հոլոքոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլոքոստ (The Holocaust - Ողջակիզում, հուն. ὁλόκαυστον, եբր.השואה), մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում։[1]

Ֆաշիստական Գերմանիան ցեղասպանական պետություն էր։ Պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։ Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։

Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։

[խմբագրել] Գրքեր

  • Encyclopedia of Genocide, ed. by Israel Charny
  • (անգլերեն)Dean, Martin: Robbing the Jews - The Cofiscation of Jewish Property in the Holocaust, 1935 - 1945, Cambridge University Press, 2008.

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Niewyk, Donald L. The Columbia Guide to the Holocaust, Columbia University Press, 2000, p.45

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով