Հոլոքոստը Դանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլոքոստը Դանիայում, Դանիայի հրեաների հալածանքներն ու ոչնչացումը գերմանացի նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դանիայի իշխանությունների ու հասարակության դիրքորոշման, ինչպես նաև տեղում կազմակերպված դիմադրության շնորհիվ երկրի գրեթե բոլոր հրեաները փրկվել են։

Հրեաները Դանիայում օկուպացիայից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1628 թվականից Դանիայում հրեաների կարգավիճակը հաստատվել է օրենսդրական մակարդակում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Դանիայում է գտնվել Սիոնիստական համաշխարհային կազմակերպության գրասենյակ[1]։ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Դանիայում քիչ հրեաների կային, քանի որ երկրում սահմանափակվել էր ներգաղթյալների մուտքը՝ նրանց թույլ չտալով երկիր մտնել անգամ «Բյուրեղապակյա գիշերվա» կոտորածից հետո[2]։

Դեպքերի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Դանիայի իշխանությունները հավասարակշռություն էին պահպանում Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի միջև։ 1939 թվականին Դանիայի ու Գերմանիայի միջև ստորագրվել է չհարձակվելու պայմանագիր։ Սակայն Դանիայում շատերը համոզված էին, որ դա անիրական է, ինչն էլ ապացուցեցին հետագա իրադարձությունները։ 1940 թվականի ապրիլի 9-ին Դանիան Դանիա-նորվեգական գործողության շրջանակներում գրավվել է վերմախտի ուժերի կողմից։ Երկրի կառավարությունն ու թագավորը զինված ուժերին հրաման են տվել դիմադրություն ցույց չտալ ագրեսորին։ Գերմանական ուժերը Դանիան գրավել են ընդամենը մի քանի ժամում։

Դանիայի ռեյխսկոմիսար Վերներ Բեստը

Նացիստների կողմից գրավված Դանիայում 1940 թվականից մինչև 1943 թվականը հրեական համայնքը, ներառյալ այլ երկրներից եկած 1700 հրեա փաստականները, գտնվել է դանիացիների լիակատար պաշտպանության ներքո և չի ենթարկվել սահմանափակումների ու հալածանքների, ինչպես եղել է մյուս օկուպացված երկրներում[1]։ Դանիական հասարակությունը դեմ է հանդես եկել նացիստական մամուլում հրապարակվող հակասեմական հոդվածներին, իսկ Դանիայի թագավոր Քրիստիան X-ը որպես դանիացի հրեաների հետ համերաշխության նշան 1942 թվականին այցելել է սինագոգ և այնտեղ ելույթ ունեցել ի պաշտպանություն Դանիայի քաղաքացի հրեաների[3]։

Քանի որ Դանիան ձևականորեն պահպանել է իր քաղաքական ինքնուրույնությունը, 1941 թվականի վերջին Գերմանիայի կողմից Կոպենհագենում կազմակերպված հակահրեական ելույթների փորձերն ավարտվել են դրանք հրահրողների ձերբակալություններով, տուգանքներով ու կալանավորմամբ։

Հենրիխ Հիմլերը պնդել է, որ Դանիայի հրեաներն ընդգրկվեն «հրեական հարցի վերջնական լուծման» ծրագրում, սակայն Դանիայում գերմանական պաշտոնակատար գեստապոյի նախկին իրավաբանական խորհրդատու Վերներ Բեստն առաջարկել է չբարձրացնել այդ հարցը և պահանջել միայն հրեաների հեռացումը պետական պաշտոններից։ Գերմանացիները ցանկացել են մահվան ճամբարներ ուղարկել Գերմանիայից Դանիա հեռացած հրեա փախստականներն, որոնք եղել են 1351 անձ, սակայն չեն կարողացել անել դա, քանի որ նրանք զրկվել էին գերմանական քաղաքացիությունից և այլևս չէին կարող վերադարձնել այն՝ համաձայն «Ռայխի քաղաքացու մասին օրենքի»[4]։

Արտաքսման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայում իրավիճակը սրվել է 1943 թվականի օգոստոսին։ Դանիացի բանվորների զանգվածային գործադուլներից և իշխանության՝ բողոքավորների հանդեպ խիստ միջոցներ կիրառելուց հրաժարվելուց հետո գերմանացիները ցրել են կառավարությունն ու Դանիայում մտցրել օկուպացիոն ուղղակի կառավարում։ Օգոստոսի 29-ին նրանց կողմից հայտարարվել է արտակարգ դրություն, և նախապատրաստական աշխատանքներ են տարվել Դանիայի հրեաներին մահվան ճամբարներ ուղարկելու ուղղությամբ[1]։ Գործողության իրականացումը նշանակվել է հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը[5]։

Սեպտեմբերի 8-ին Բեստն անվտանգության ոստիկանությանն ու գերմանական բանակին խնդրել է համագործակցել հրեաների ներկալման գործում, սակայն Դանիայում գերմանական զորքերի հրամանատար գեներալ Հերման ֆոն Հանեկենը սոբոտաժի է ենթարկել զինվորականների մասնակցությունը[4]։

Հրեաների փրկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական ռազմական կցորդ Գեորգ Դուկվիցը, աշխարհի արդարակյաց

Այն բանից հետո, երբ գերմանական ռազմական կցորդ Գեորգ Դուկվիցը նախազգուշացնում է, որ հրեաներին պատրաստվում են արտաքսել, դանիական դիմադրության մասնակիցները մինչև 1943 թվականի սեպտեմբերի 30-ը ձկնորսական նավերով Շվեդիա են ուղարկում երկրում ապրող 7800 հրեաներից 7200-ին[5], իսկ մի քանի հարյուր հրեաների թաքցնում են դանիացիները։ Դա հանգեցնում է նրան, որ գերմանացիները կարողանում են բռնել միայն 472 հրեայի, որոնցից Տերեզին համակենտրոնացման ճամբարում զոհվում են 49 մարդ։ Պատերազմի ընթացքում Դանիայում զոհվել է ընդհանուր առմամբ շուրջ 120 հրեա՝ երկրի հրեա բնակչության 2%-ից էլ պակաս մարդ[1]։

Դանիական դիմադրության բոլոր անդամները Աղետի և հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից ճանաչվել են աշխարհի արդարակյացներ կոլեկտիվ պարգևի ձևով[6]։ Առանձին այդ պարգևին արժանացել են 22 դանիացիներ (որոնց մեծ մասը չեն եղել դանիական դիմադրության անդամներ) և գերմանական ռազմական կցորդ Գեորգ Դուկվիցը[7][8][9]։

Որոշ տվյալների համաձայն՝ 19 հրեաներ Դանիայի իշխանությունների կողմից հանձնվել են գերմանացիներին իրենց նախաձեռնությամբ[10]։

Այլընտրանքային վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի վարկած, որ գերմանացիները միտումնավոր կերպով չեն խոչընդոտել հրեաների փախուստին։ Այդ մասին է վկայում առաջին հերթին Վերներ Բեստի որ նա ուղարկել է Բեռլին հոկտեմբերի 5-ին[11].

Քանի որ Դանիայի հրեական ակցիայի առաջնային խնդիրը եղել է երկրի ապահրեականացումը, այլ ոչ թե գլուխների հաջող որսը, պիտի եզրակացնել, որ տվյալ հրեական ակցիան լիովին կատարել է իր խնդիրը:

Լոուրենս Ռիսի կարծիքով՝ Վերներ Բեստը մեծացրել է տեղի իշխանությունների հետ համագործակցելու հավանականությունը։

Մի շարք լրագրողներ, հղում կատարելով Օրխուսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Պետեր Նանստադին (դան․՝ Peter Nannestad), գրում են, թե ձկնորսները հրեաներին Շվեդիա են տարել մեծ գումարներով։ Մի մարդու տեղափոխման համար պահանջել են բարձր որակավորում ունեցող մասնագետի մեկ տարվա աշխատավարձին հավասար գումար։ Մի շարք փրկվածներ տեղափոխման գումարը վճարել են երկար տարիների ընթացքում։ Տեղեկություն կա, որ մի քանի ընտանիքներ զոհվել են ծանրաբեռնված նավակի շրջման հետևանքով[12][13]։ Փրկության գործողության կազմակերպիչներից մեկը՝ դանիացի ընդհատակային Կնուդ Դյուբյուն, հաստատել է այդ տեղեկությունը[11]։

Հոլոքոստի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից սկսած ամեն տարի հունվարի 27-ին՝ Աուշվից (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրը, Դանիայում նշվում է որպես Հոլոքոստերի զոհերի հիշատակի միջազգային։ Դանիայում այն կոչվում է AUSCHWITZ-DAG (Աուշվիցի օր)։ Այդ օրը Դանիայում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, քննարկվում են զանգվածային սպանությունների ու եղեռնի հետ կապված բարոյագիտական, քաղաքական ու այլ խնդիրներ[14][15]։

Դանիայում կան մարդիկ, որոնք հերքում են Հոլոքոստի իրական լինելու փաստը, մասնավորապես հերքում են նացիստների մոտ գազի խցիկների գոյությունն ու Հոլոքոստի զոհերի՝ բոլորի կողմից ընդունված թիվը։ Հոլոքոստի ժխտումը Դանիայում արգելված է օրենքով, ինչպես և Եվրոպայի շատ երկրներում, որոնք տուժել են նացիստների գործողություններից[16]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի թագավոր Քրիստիան X

Լեգենդի համաձայն՝ նացիստների կողմից Դանիայի գրավումից հետո, երբ Դանիայի թագավոր Քրիստիան X-ն իմացել է դանիացի հրեաների՝ պարտադիր դեղին աստղ կրելու հրամանի մասին, նա այդ նշանը կարել է իր հագուստի վրա՝ ասելով, թե բոլոր դանիացիները հավասար են։ Դրանից հետո հրամանը չեղարկվել է։

Լեգենդը հայտնի է դարձել Լեոն Յուրիսի «Արդյունք» (1958 թվական) բեսթսելլերում հիշատակվելուց հետո[17][18]։ Լեգենդին է նվիրված նաև Էլդար Ռյազանովի «Անդերսեն։ Կյանքն առանց սիրո» գեղարվեստական ֆիլմի մի էպիզոդը։ Ըստ ֆիլմի ֆանտաստիկական սյուժեի՝ Հանս Քրիստիան Անդերսենը որոշակի ժամանակով տեղափոխվում է նացիստների կողմից գրավված Դանիա և հայտնվում է Քրիստիան X-ի տեղում։ Տեսնելով, թե ինչ ստորացման են ենթարկվում հրեաները, Անդերսեն-Քրիստիան X-ը Ալեքսանդրինա թագուհուն խնդրում է իր հագուստին ամրացնել Դավթի դեղին աստղը՝ ի նշան հրեաների հետ համերաշխության։ Դավթի աստղը կրծքին նա ձիով զբոսնում է Կոպենհագենում։ Թագավորի օրինակին են հետևում հասարակ կոպենհագենցիները՝ իրենց հագուստներին, տներին ու մեքենաներին ամրացնելով դեղին աստղեր։

Իրականում Դանիան եղել է նացիստների կողմից նվաճված միակ երկիրը, որտեղ դեղին աստղ կրելը չի պարտադրվել[3][19]։

Կարծիք կա, որ այս լեգենդն առաջացել է 1943 թվականին հրեաներին փրկելու արդյունքում, սակայն Վիլյամուր Վիլյամսոնի ուսումնասիրության համաձայն՝ առասպելն ստեղծվել է դեռ 1942 թվականին և հայտնվել սկանդինավյան մամուլում այդ իրադարձությունից առաջ[20]։ Դրա ստեղծման հիմնական պատճառը թագավորի խոսքն է, որ նա ասել է 1942 թվականին սինագոգ այցելելուց հետո։ Նա ասել է, որ «եթե Դանիայի հրեաներին պարտադրեն կրել նշաններ, որոնք նրանց կտարբերեն մյուս քաղաքացիներից, ապա ես ու իմ ընտանիքը նույնպես կկրենք այդ նշանը»[3][21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Дания՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Романовский Д. (октябрь 2008). «Праведники в Содоме: спасение евреев в Дании и Болгарии». Лехаим. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 Датская пастораль, или последняя сказка Андерсена
  4. 4,0 4,1 «The Fate of the Jews of Denmark» (անգլերեն). Holocaust Research Project. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  5. 5,0 5,1 «Спасение евреев». Энциклопедия Холокоста. Американский мемориальный музей Холокоста. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  6. «Статистические данные по странам». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «Righteous Among the Nations Honored by Yad Vashem By 1 January 2015 DENMARK». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «Germany — Duckwitz, Georg Ferdinand» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. «Righteous Among the Nations Honored by Yad Vashem By 1 January 2015 DENMARK» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. «Дания извинилась за сотрудничество с нацистской Германией». Грани.Ру. 5 мая 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  11. 11,0 11,1 Рис, 2014
  12. «Конец ещё одной легенды?». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  13. Соколин Х. «Миру надоели евреи». Заметки по еврейской истории. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  14. «DAGEN» (դանիերեն). 27-1.dk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  15. «Auschwitz-dag» (դանիերեն). folkedrab.dk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  16. «Центр Визенталя требует от Дании лишить гранта отрицателя Холокоста». ФЕОР. 20.07.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  17. A Star Is Borne.
  18. «Անգլետեր» հյուրանոցում տեղակայված օկուպացիոն շտաբից հրաման եկավ. «Բոլոր հրեաները պարտավոր են կրել վեցաթև աստղով դեղին ժապավեններ»։

    Նույն գիշերը ընդհատակյա ռադիոկայանը հաղորդել է թագավոր Քրիստիանի հրամանը, որն ասել է, թե ինքն առաջինը կկապի ժապավենը և դանիացիներին կոչ է արել հետևել իր օրինակին։

    Հաջորդ օրը Կոպենհագենի գրեթե բոլոր բնակիչները կապել են վեցաթև աստղով ժապավեններ։

    Եվս մեկ օր անց գերմանացիները չեղարկել են հրամանը:

    — Լեոն Յուրիս, Արդյունք, գիրք 1, Հորդանանից այն կողմ, գլուխ 12

  19. Gunnar S. Paulsson, «The Bridge over the Øresund», Journal of Contemporary History, June 1995.
  20. Vilhjálmur Örn Vilhjálmsson. The King and the Star Myths created during the Occupation of Denmar // editor Mette Bastholm Jensen, Steven L. B. Jensen. Denmark and the Holocaust. — København: Institute for International Studies, Department for Holocaust and Genocide Studies, 2003. — С. 102-117. — ISBN 87-989305-1-6. — ISSN 1602-8031. Архивировано из первоисточника 16 Հուլիսի 2011.
  21. Anne Wolden-Ræthinge (1990) Queen in Denmark, Copenhagen: Gyldendal, ISBN 87-01-08623-5
  22. Did King Christian X of Denmark wear a yellow star in support of the Danish Jews? Արխիվացված 2009-05-06 Wayback Machine (USHMM Research Library). Accessed 2011-03-01.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рис Л. Освенцим: Нацисты и "окончательное решение еврейского вопроса". — Азбука-Аттикус, 2014. — (История Второй мировой войны: Преступления против человечества). — ISBN 9785389079717
  • Goldenberg Leo. The Rescue of the Danish Jews. New York, 1987. ISBN 978-0-8147-3011-9
  • Yehil Leni. The Rescue of the Danish Jewry. Philadelphia, 1969.
  • Levine, Ellen. Darkness over Denmark: The Danish Resistance and the Rescue of the Jews. New York: Scholastic, 2001.
  • Loeffler, Martha, Knud Dyby, and John Mark Nielsen. Boats in the Night: Knud Dyby’s Involvement in the Rescue of the Danish Jews and the Danish Resistance. Blair, NE: LurPublications, Danish Immigrant Archive, Dana College, 2000.
  • Gunnar S. Paulsson. The 'Bridge over the Øresund': The Historiography on the Expulsion of the Jews from Nazi-Occupied Denmark(անգլ.) // Journal of Contemporary History. — July 1995. — № 30. — С. 431-464. — doi:10.1177/002200949503000304

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]