Հրեաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեաներ
Flag of Israel.svg
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իսրայել Իսրայել
Ֆրանսիա Ֆրանսիա
Կանադա Կանադա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ռուսաստան Ռուսաստան
Արգենտինա Արգենտինա
Գերմանիա Գերմանիա
Ուկրաինա Ուկրաինա
Բրազիլիա Բրազիլիա
Ավստրալիա Ավստրալիա
Հունգարիա Հունգարիա
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Բելառուս Բելառուս
Մեքսիկա Մեքսիկա
Բելգիա Բելգիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Իտալիա Իտալիա
Եթովպիա Եթովպիա
Իրան Իրան
Չիլի Չիլի
Ուրուգվայ Ուրուգվայ
Շվեդիա Շվեդիա
Թուրքիա Թուրքիա
Ադրբեջան Ադրբեջան
Իսպանիա Իսպանիա
Լատվիա Լատվիա
Ավստրիա Ավստրիա
Վրաստան Վրաստան
Դանիա Դանիա
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
Եբրայերեն
Հավատք(ներ)
Հուդայականություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ասորիներ - Արաբներ

Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִים եհուդիմ)՝ սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948 թ․-ին պետություն հռչակված Իսրայելում։ Քանակը 12-ից 14 միլիոն է‌[փա՞ստ], որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբար հուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը յիդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունը եբր. יְהוּדִים, եհուդիմ; յիդիշ ייִדן, (յ) իդն; լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։

Հրեաների խմբերը[խմբագրել]

20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։

  • Միզրահներ (מזרחים, միզրահիմ՝ Արևելքում ապրողներ)՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները, բուխարայի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
  • Սեֆարդներ (եբր.՝ סְפָרַדִּיםսֆարադիմ) Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
  • Սամարացիներ (եբր.՝ שומרוניםշոմրոնիմ) Քանակը՝ 720 մարդ (2008թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն են Թորան և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
  • Բնեյ Մենաշե (եբրայերեն בני מנשה Մենաշեի զավակներ) Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
  • Բեթա Իսրայել (եբրայերեն בֵּיתֶא יִשְׂרָאֵל Իսրայելի տուն) Մինչև հայրենադարձվելը Եթովպիայում ապրած հրեաներ։

Արտաքին հղումներ[խմբագրել]