Հաբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաբեթ կամ Յաբեթ - ըստ Աստվածաշնչի՝ Նոյի կրտսեր որդին։ Հաբեթի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը և Թիրասը համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը։ Արաբական ավանդազրույցը Հաբեթին վերագրում է 11 որդի, որոնք դարձել են 11 ասիական ժողովրդի ազգահայրը։ Հայկական ավանդությունը նրա ավագ որդի Գամերի կրտսեր որդուն՝ Թորգոմին, համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Այդ պատճառով հայ մեկնիչները Հաբեթի անունով հայերին անվանում են «Յաբեթեան տոհմ»։ Հեթանոսական աղբյուրներում հայտնի է Հաբետոսթե անունով: