Բրազիլիա
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Բրազիլիա (այլ կիրառումներ)
| Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
República Federativa do Brasil
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Նշանաբան՝ Ordem e Progresso Կարգ ու կանոն և առաջադիմություն |
||||||
| Ազգային հիմն՝ Hino Nacional Brasileiro Բրազիլիայի Ազգային Հիմն |
||||||
| Մայրաքաղաք | Բրազիլիա |
|||||
| Ամենամեծ քաղաք | Սան Պաուլու | |||||
| Պետական լեզու(ներ) | պորտուգալերեն | |||||
| Կառավարում | Նախագահական դաշնային հանրապետություն | |||||
| - | Նախագահ | Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա (Աշխատավորների կուսակցություն) |
||||
| - | Փոխնախագահ | Ժոզե Ալենկար (Բրազիլական հանրապետական կուսակցություն) |
||||
| Անկախություն | Պորտուգալիայից | |||||
| - | Հայտարարում | սեպտեմբերի 7 1822 | ||||
| - | Ճանաչում | օգոստոսի 29 1825 | ||||
| - | Հանրապետություն | նոյեմբերի 15 1889 | ||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 8,514,877 կմ² (5-րդ) 3,287,597 մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 0.65 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2007 նախահաշիվը | 190,010,647 (5-րդ) | ||||
| - | 2000 մարդահամարը | 169,799,170 | ||||
| - | Խտություն | 22 /կմ² (182-րդ) 57 /մղոն² |
||||
| ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $1.803 տրիլիոն (9-րդ) | ||||
| - | Մեկ շնչի հաշվով | $9,108 (68-րդ) | ||||
| ՀՆԱ (անվանական) | 2006 գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $1.067 տրիլիոն (10-րդ) | ||||
| - | Մեկ շնչի հաշվով | $5,717 (64-րդ) | ||||
| Ջինի (2004) | 54 | |||||
| ՄԶՀ (2009) | 0.813 (միջին) (69-րդ) | |||||
| Դրամական միավոր | Ռեալ (BRL or R$) |
|||||
| Ժամային գոտի | BRT (UTC−2 to −5 (officially −3)) | |||||
| - | Ամռանը (DST) | BRST (UTC−2 to −5) | ||||
| Ինտերնետ | .br | |||||
| Հեռախոսային կոդ | +55 | |||||
Բրազիլիա (պաշտոնապես` Բրազիլիայի Ֆեդերատիվ հանրապետություն, պորտ.`República Federativa do Brasil) պետություն Հարավային Ամերիկայում: Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան:
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրությունը
[խմբագրել] Աշխարհագրական դիրքը
Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։[1] Արդյունաբերությունը Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։[2]
[խմբագրել] Մայրաքաղաք
[խմբագրել] Կլիման
[խմբագրել] Ռելիեֆը
[խմբագրել] Ջրային պաշարները
[խմբագրել] Բուսական աշխարհը
Բրազիլիայով հոսում է աշխարհի ամենաջրառատ գետը` Ամազոնը, որն ունի հինգհարյուրից ավելի վտակներ: Մյուս խոշոր գետերից են Պարանան, Սան Ֆրանցիսկուն, Պառնաիբան: Գետերը ջրառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ:
Բրազիլիայի անտառները` սելվասները, շատ հարուստ են. այստեղ աճում են արմավենիներ, ֆիկուսներ, ադամաթզենիներ, հեվեա, որոնց փաթաթվում են ճկուն լիանները: Տարաշխարհիկ ծաղիկները փունջ-փունջ կախված են գետի ջրերի վրա, որտեղ վխտում են խոշոր, գունագեղ բզեզներ, ճանճեր, սարդեր ու մոծակներ: Այնքան թթվածին է գոյանում Ամազոնի անտառներում, որ դրանց կոչում են մոլորակի թոքեր: Այժմ մարդը ներխուժել է անտառների այս թագավորությունը. հզոր մեքենաները տապալում են դարավոր ծառերը, դրանց տեղերում:
Արդյունաբերությունը Բրազիլիայի արտադրական ոլորտի առաջատար ճյուղն է և աչքի է ընկնում ճյուղային բազմազանությամբ: Հանքարդյունաբերությունը հռչակված է բազմաթիվ օգտակար հանածոների արդյունաբեևությամբ: Բրազիլիան համաշխարհային շուկայում ռազմավարական հումքի` նիոբիումի, բերիլիումի, տանտալի, ցիրկոնիումի, փայլարի խոշոր մատակարար է: Զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, շինանյութերի, թաղանթանյութ-թղթի, տեքստիլ և սննդի արդյունաբերությունները
Բրազիլիան աշխարհու առաջին տեղն է գրավում սուրճի և ադամաթզի, երկրորդը` սոյայի, նարնջի, երրորդը` կակաոյի արտադրությամբ: Բացառապես արտահանման համար մշակվում է սիզալը: Սպառողական նշանակության մշակաբույսերն են` եգիպտացորենը, շաքարեղեգը, մանիոկը, բրինձը, ցորենը, գարին, վարսակը:
Տնտեսության մեջ նշակալի դեր ունեն նաև անտառային հարուստ պաշարները: Ամազոնի անտառներից սըանում են կաուչուկ, բրազիլական ընկույզ, խեժանյութեր, պտուղներ, իսկ Բրազիլական սարահարթից` պարագվայական թեյ` հերբա մատե: Բրազիլիյան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։[1] Արդյունաբերությունը Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։
Մի քանի գիտահետազոտական կենտրոնների գիտնականներից բաղկացած խումբը Բրազիլիայի Սերադո շրջանում հայտնաբերել է մինչ այժմ գիտությանն անհայտ կենդանիների 14 նոր տեսակ: Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող Conservation International (CI) ընկերությունը:
Սերադոն հանդիսանում է յուրահատուկ տիպի էկոհամակարգ, որտեղ, սավաննան միահյուսվում է անտառային խիտ բուսականության հետ: CI կենտրոնի 26 գիտնականներից և բրազիլական մի քանի համալսարանների ներկայացուցիչներից բաղկացած արշավախումբը կենդանիներին նոր տեսակները հայտնաբերել է Սերադոյի 716 հազար հա տարածք ունեցող Սերա Գերալ դը Տոկանտինիս կոչվող բնապահպանական կենտրոնի մոտակայքում: Մասնագետները մասնավորապես հայտնաբերել են 8 ձուկ, 3 սողուն, 1 երկկենցաղ, 1 կաթնասուն և 1 թռչուն: Նշենք, որ նոր հայտնաբերված կենդանիներից են` Bachia տեսակի անոտանի մողեսը, Picumnus տեսակի գաճաճ փայտփորիկը և Proceratophrys տեսակի կոտոշավոր դոդոշը:
Պատկեր:Օրինակ.jpg==== Կենդանական աշխարհը ====
[խմբագրել] Պետական կարգը
[խմբագրել] Ժողովրդագրությունը
Բնակչության 95 տոկոսը բրազիլացիներ են։
[խմբագրել] Տնտեսությունը
[խմբագրել] Արդյունաբերությունը
Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։
Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։[2]
[խմբագրել] Գյուղատնտեսությունը
Արտահանման գլխավոր կուլտուրաներն են սուրճը, կակաոն, բամբակենին, շաքարեղեգը, սիսալը, բանանը։ Պարենային մշակաբույսերից աճեցնում են եգիպտացորեն, բրինձ, ցորեն, հացարմատ, լոբի։ Աշխարհում առաջին տեղն է գրավում սուրճի բերքով և արտադրությամբ, ինչպես նաև բանանի բերքով (1984), 2-րդ տեղը կակաոյի ունդերի բերքով։
Բազմացնում են առավելապես խոշոր եղջերավոր անասուններ և ոչխար։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Անտառներում հավաքում են հևեայի հյութ (կաուչուկ), կատարում բնափայտի (գլխավորապես արաուկարիայի) մթերում։։[3]
[խմբագրել] Պատմությունը
1500-ին այստեղ ափ է դուրս գալիս պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբալը, որն իր հայտնագործած երկիրը հայտարարեց Պորտուգալիայի տիրույթ։ Պորտուգալացիները այստեղից արտահանում էին պաո-բրազիլ (pau-brasil) կարմիր փայտը. այստեղից էլ առաջացել է երկրի Բրազիլիա անվանումը։ Ազատագրական պայքարի հետևանքով Բրազիլիան 1822-ին հռչակվել է անկախ կայսրություն, 1889-ից` դաշնային հանրապետություն։[3]
[խմբագրել] Մշակույթը
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս», էջ 87.
- ↑ Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս», էջ 87-88.
- ↑ 3,0 3,1 Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս», էջ 88.
|
|
||
|---|---|---|
| Անկախ պետություններ | Արգենտինա | Բրազիլիա | Բոլիվիա | Վենեսուելա | Գայանա | Կոլումբիա | Պարագվայ | Պերու | Սուրինամ | Ուրուգվայ | Չիլի | Էկվադոր | |
| Կախյալ տարածքներ | Ֆոլքլենդյան կղզիներ | Ֆրանսիական Գվիանա | Հարավային Գեորգիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ | |