Համախառն Ներքին Արդյունք

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրների քարտեզը իրենց 2008-ի ՀՆԱ-ով (անվանական) մարդագլուխ (ՄՏՀ, հոկտեմբեր 2008). գումարները տրված են դոլլարներով.

Համախառն Ներքին Արդյունքը (ՀՆԱ) (անգլերեն՝ Gross Domestic Product (GDP)) կամ Համախառն Ներքին Եկամուտը (ՀՆԵ) (անգլերեն՝ GDI) տվյալ երկրի եկամուտի և ներդրումի տնտեսության չափաձև է:

ՀՆԱ-ն ՀԱԱ-ի մի տարատեսակն է, որն իր մեջ ընդգրկում է միայն երկրի ներսում արտադրված արտադրանքների ընդհանուր գումարը: ՀՆԱ-ն տվյալ երկրում պայմանագրային ժամանակաընթացքում (ընդհանրապես մի 365-օրյա տարում) արտադրված արտադրանքի և կատարված ծառայությունների գումարն է` արժեքային, փողային արտահայտությամբ, որոնք արտադրվել են տվյալ երկրի սահմանների մեջ:

ՀՆԱ-ի նկատմամբ ամենաընդհանուր չափման և քանակարկման մոտեցումը ծախսի մեթոդն է՝

ՀՆԱ = սպառում + համախառն ներդրում + կառավարության ծախսում + (արտահանումներներմուծումներ), կամ,
ՀՆԱ = Ս + Ն + Կ + (Ա-Նծ)

[խմբագրել] ՀՆԱ-ի տեսակներ

Կիրառվում են անվանական (նոմինալ) ՀՆԱ, իրական ՀՆԱ և պոտենցիալ ՀՆԱ ցուցանիշները:

  • Անվանական (նոմինալ) ՀՆԱ -- դա ընթացիկ տարվա գներով հաշվարկված ՀՆԱ-ն է:
  • Իրական ՀՆԱ -- դա թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է` հաշվարկված բազային տարվա գներով:

Իրական ՀՆԱ-ն հաշվարկելու համար պետք է օգտագործել գների ինդեքսը:

Իրական ՀՆԱ (Q) = Անվանական ՀՆԱ (PQ) / ՀՆԱ դեֆլյատոր (P), որտեղ
ՀՆԱ դեֆլյատոր (P) = Անվանական ՀՆԱ (PQ) / Իրական ՀՆԱ (Q)[1]