Սան Պաուլու (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Igreja Aguas de Santa Barbara.jpg

Սան Պաուլու (Sao Paulo), նահանգ Բրազիլիայի հարավ-արևելքում։ Տարածությունը 247,3 հազար կմ² է, բնակչությունը 24,0 մլն (1980)։ Վարչական կենտրոնը՝ Սան Պաուլու։ Գտնվում է Բրազիլական սարահարթի հարավ-արևելքում։ Երկրի տնտեսապես ամենազարգացած նահանգն է (արդ. արտադրանքի ավելի քան 50%-ը և արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Սան Պաուլուին)։ Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը (երկրում արտադրվող ավտոմոբիլների ավելի քան 4/5-ը), մետալուրգիան, թաղանթանյութի, թղթի, ցեմենտի, տեքստիլ, քիմիական, դեղագործական, սննդի արդյունաբերությունը։ Սան Պաուլուն տալիս է երկրի գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 40%-ը։ Գերիշխում է խոշոր հողատիրությունը։ Զբաղվում են սուրճի, շաքարեղեգնի, բամբակենու, եգիպտացորենի, մանիոկի, ցիտրուսների մշակությամբ, անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Հիմնական նավահանգիստը Սանտուսն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png