Մեքենաշինություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեքենաշինություն` ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողտնտեսության տեխնիկական վերազինման նյութական հիմքն է։ ՍՍՀՄ-ում մեքենաշինության զարգացումն արտադրության բոլոր ճյուղերը գիտության և տեխնիկայի վերջին նվաճումների հիման վրա վերակառուցելու, հասարակական աշխատանքի արտադրողականության,բնակչության նյութական բարեկեցության և երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու վճռական պայմանն է։ Կազմել է երկրի սոցիալիստական ինդուստրացման, ՍՍՀՄ-ը բարձր զարգացած տերության վերաճելու հիմքը։ Մեքենաշինություն արտադրական առավել խոշոր խմբի 4 մեքենաշինության ու մետաղամշակման բաղկացուցիչ մասն է, որը ներառում է նաև մետաղսփրերի, մետաղակոնստրուկցիաների, մեքենաների ու սարքավորումների նորոգման արտադրությունը։ Մեքենաշինության խոշոր ենթաճյուղերն են՝ ավիացիոն արդյունաբերությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, գործիքաշինական արդյունաբերությունը, էլեկտրաաեխնիկական արդյունաբերությունը,հաստոցաշինությունը,նավաշինությունը, ռադիոարդյունաբերությունը, սարքաշինությունը, տրակտորաշինությունը են։ Թողարկվող արտադրանքի ծավալով, արտադրական հիմնական ֆոնդերի արժեքով և զբաղված բանվորների թվով մեքենաշինությունը ՍՍՀՄ արդյունաբերության մյուս ճյուղերի շարքում առաջինն է։ 1979-ին մեքենաշինության ու մետաղամշակման բաժինը կազմել է ՍՍՀՄ արտադրական արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%-ը։ Մեքենաշինությունը որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է XVIII դարում,բարձր տեմպերով զարգացել սկզբում Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում,ապա՝ ԱՄՆ-ում։ Ռուսաստանում մեքենաշինական առաջին ձեռնարկությունները կառուցվել են XVIII դարում։ Մեքենաշինությունը հետամնաց էր,կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից,թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ սովետական իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։ I հնգամյակի տարիներին (1929—1932)մեքենաշինության ու մետաղամշակման համախառն արտադրանքի հավելաճի միջին տարեկան տեմպը կազմել է 41,3, II հնգամյակում (1933—1937)՝ 23,1, իսկ նախապատերազմյան երեք տարիներին (1938—1940)՝ 20,7%։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ ձեռնարկություններ տեղափոխվեցին երկրի արլ․ շրջանները և մեքենաշինության խոշոր կենտրոններ դարձան Պովոլժիեն, Ուրալը, Արևմտյան Սիբիրը։ Աճի առաջանցիկ տեմպերը բնորոշ են նաև ետպատերազմյան տարիներին (1979-ին ճյուղի համախառն արտադրանքի ծավալը 1940-ի մակարդակը գերազանցում էր 68, աշխատանքի արտադրողականությունը՝ 18,2 անգամ), որի շնորհիվ վիթխարի չափերով ընդլայնվել ու կատարելագործվել է մեքենաշինության տեխնիկական բազան, բարձրացել երկրի պաշտպանունակության մակարդակը։ 1979-ին մեքենաշինության և մետաղամշակման 8776 ձեռնարկություններ ժողտնտեսությանը մատակարարել են 230 հազար մետաղահատ հաստոց, 56,3 հազար դարբնոցամամլիչային մեքենա, 29,6 հազար խոշոր էլեկտրամեքենա, հանքաքարային 2471 էլեկտրաքարշ, 41,7 հազար ամբարձիչ, 557 հազար տրակտոր, 2173 հազար ավտոմեքենա են։ Մեքենաշինության բազմաթիվ արտադրատեսակներ իրենց տեսակի մեջ եզակի են և առաջինը ստեղծվել են ՍՍՀՄ-ում։ Մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալով ՍՍՀՄԵվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը (ԱՄՆ-ից հետո)։Սոցիալիստական մյուս երկրներից մեքենաշինությունը բարձր զարգացած է նաև ԳԴՀ-ում (սարքաշինություն, նավաշինություն են), Չեխոսլովակիայում (ծանր մեքենաշինություն), Հունգարիայում (ավտոբուսների արտադրություն, ռադիոարդյունաբերություն) են։ Ճյուղի առաջընթացի համար, հատկապես ՏՓԽ-ի անդամ երկրներում,մեծ նշանակություն ունի աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը, որը հիմնվում է արտադրության միջճյուղային մասնագիտացման վրա։ Կապիտալիստական երկրներում մեքենաշինության արտադրանքի հիմնական մասը թողարկում են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Մեծ Բրիտանիան,Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Շվեյցարիան․ արտադրությունը բարձր մոնոպոլացված է, ունի ռազմական ուղղվածություն։ Նախահեղափոխական Հայաստանում թույլ զարգացած արդյունաբերության և հետամնաց գյուղատնտեսության պայմաններում խիստ ետ էին մնում նաև մեքենաշինությունը և մետաղամշակումը, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ Ճյուղը Երևանում ներկայացնում էին Տեր-Ավետիքովների և Դ․ Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի՝ էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում(այժմ՝ Լենինական)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկական-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական-մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայազետի (այժմ՝ Կամո)մետաղամշակման, Ալեքսանդրապոլի և Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։ 1913-ին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր խոշոր արդյունաբերության արտադրանքի միայն 2,6%-ը։ Մեքենաշինության բոտն զարգացում ապրեց Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Լենինականի մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ է․ Զերժինսկու անվան մեքենաշինական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը,կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ 1940-ին, 1913-ի համեմատ, մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալն աճեց 15 անգամ,յուրացվեց ժամանակակից բազմաթիվ մեքենաների ու սարքավորումների արտադրությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեքենաշինությունը սկսեց հիմնականում արտադրել ռազմական արտադրանք,կազմակերպվեցին Երևանի մոտորանորոգման, մետաղյա լայն սպառման ապրանքների գործարանները, հիմնադրվեց Երևանի կաբելի գործարանը, ստեղծվեցին մեքենաշինության նոր ճյուղեր 4 հաստոցաշինություն, սարքաշինություն, էլեկտրամեքենաշինություն, ընդհանուր մեքենաշինություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png