Սերժիպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերժիպի

Սերժիպի, (պորտ.՝ Sergipe), նահանգ Բրազիլիայի հյուսիս արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին և Բրազիլական սարահարթի լանջերին։ Տարածությունը 22 հազար Կմ² է, բնակչությունը 1031 հազար (1977 թվականի տվյալներով)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը՝ Արաքաժու։ Սերժիպին ագրարային նահանգ է։ Տիրապետում է խոշոր հողատիրությունը։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, բրինձ, ագավա, ծխախոտ, հացարմատ։ Չորային շրջաններում զբաղվում են էքստենսիվ անասնապահությամբ։ Արդյունահանում են նավթ, գազ, կերակրի աղ։ Կան տեքստիլ, սննդի, կաշվի արդյունաբերության ձեռնարկություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png