Եգիպտացորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտացորեն
Եգիպտացորեն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Poales
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Եգիպտացորեն
Լատիներեն անվանում
Zea mays, ցեղը՝ mays

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Եգիպտացորեն (Zea mays), մայծ, սիմինդր, խոշոր հատիկներով բույս է, որը դեռևս նախապատմական ժամանակաշրջանում մշակում էին Կենտրոնական Ամերիկայի բնիկները։
Միամյա խոտաբույս է, Եգիպտացորեն դասի միակ մշակաբույսն է։
Բաժանվում է ինը բուսաբանական խմբերի։

Կառուցվածքը[խմբագրել]

Մայծը բարձրահասակ խոտաբույս է, հասնում է 3մ բարձրության։ Ունի լավ զարգացած արմատների թելքային համակարգ։ Արմատները խորանում են մինչև 100÷150սմ։ Ցողունի ստորին հանգույցներում կարող է առաջանան օդային հենարանային արմատներ, որոնք ցողունին պաշտպանում են ընկնելուց և բույսին մատակարարում են ջուր և սննդանյութեր։
Ցողունն ուղղաձիգ է, 7սմ տրամագծով, առանց ներսի խոռոչի (ի տարբերություն հացաբույսերից շատերի)։
Տերեւներն աճում են յուրաքանչյուր հանգույցից, խոշոր են, գծային, նշտարաձև, մինչև 10սմ լայնության և 1մ երկարության։
Ցողունի գագաթը վերջանում է արական ծաղկաբույլի երկար փնջով։

Արտադրությունը[խմբագրել]

Եգիպտացորենը լայնորեն մշակվող բույս է ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում հավաքվում է ամբողջ աշխարհի բերքի 40%-ը։ Մյուս խշոր արտադրողներն են Չինաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։
2009թ. ամբողջ աշխարհում եգիպտացորենի մշակության տակ է եղել 159 մլն. հա տարածություն։

2009թ. եգիպտացորեն արտադրողների վերին տասնյակը
Երկիրը Արտադրությունը (տոննա) Note
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 333 010 910
{{{2}}} Չինաստան 163 118 097
{{{2}}} Բրազիլիա 51 232 447
{{{2}}} Մեքսիկա 20 202 600
Flag of Indonesia.svg Ինդոնեզիա 17 629 740
{{{2}}} Հնդկաստան 17 300 000
{{{2}}} Ֆրանսիա 15 299 900
{{{2}}} Արգենտինա 13 121 380
{{{2}}} Հարավային Աֆրիկա 12 050 000
{{{2}}} Ուկրաինա 10 486 300
Աշխարհում 817 110 509
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն։

Ծանոթագրություններ[խմբագրել]