Ամազոն

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամազոն
Mouths of amazon geocover 1990.png
Amazonrivermap.png
Բնութագիր
Երկարություն
Ջրահոսք
Ակունք Մարանյոն և Ուկայալի գետերի միացումից
Գետաբերան Ատլանտիկ օվկիանոս
Տեղագրություն

Ամազոն (պորտուգալերեն և իսպաներեն Rio Amazonas) – գետ Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²), երբեմն համարվում է ամենաերկարն աշխարհում։ Առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Երկարությունը. Մարանյոնիի ակունքից` 6437, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից` 7000 կմ։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։

Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։ Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է. միջին ծախսը (հոսքը)` 200 000 մ³/վրկ է, առավելագույնը` 300 000 մ³/վրկ։ Միջին տարեկան ծախսը` 7000 կմ³ (աշխարհի բոլոր գետերի ծախսի 15 %-ը)։ Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1 մլրդ տոննան։ Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունը ավելի քան 25 հազար կմ է, գլխավոր նավարկելի հունը` 4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը կազմում է 200 կմ։ Գլխավոր վտակները. աջից` Ժուրուա, Պուրուս, Մադեյրա, Տապաժոս, Շինգու, ձախից` Իսա, Ժապուրա, Ռիո-Նեգրո։ Գլխավոր նավահանգիստները` Բելեն, Սանտարեն, Օբիդուս, Մանաուս (Բրազիլիա), Իկիտոս (Պերու)։


[խմբագրել] Անվանումը

Գետն իր անվանումը ստացել է շնորհիվ հնդկացի կանանց. իսպանացի կոնկիստադորները, կռվելով Ամազոնի շրջակայքում բնակվող ցեղերի հետ, հիացել էին իրենց դեմ կռվող կանանցով, որոնք ուս-ուսի մարտնչելով տղամարդկանց կողքին և աչքի ընկնելով քաջությամբ ու ռազմատենչությամբ, նրանց հիշեցրել են ամազոնուհիների ցեղերի մասին հին հունական առասպելները, և որոնց շնորհիվ գետը կոչվել է Ամազոն։[1]


[խմբագրել] Նշումներ

  1. http://www.curanderos.ru/amazon.htm


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով