Ժապուրա (պորտ.՝ Japurá, իսպ.՝ Yapurá), գետԿոլումբիայում և Բրազիլիայում, Ամազոնի ձախ վտակը։ Ակունքները գտնվում են Կոլումբիայի Կենտրոնական Կորդիլերներում․ հիմնականում հոսում է Ամազոնի դաշտավայրով։ Երկարությունը 1930 կմ է։ Բրազիլիայի սահմաններում նավարկելի է, Կոլումբիայում՝ առանձին հաստվածներում։