Հարավային Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Ամերիկան աշխարհի քարտեզին

Հարավային Ամերիկա (իսպ.` América del Sur, Sudamérica, Suramérica, պորտ.` América do Sul, անգլ.` South America, ֆր.` Amérique du Sud), աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ չորրորդ մայրցամաքն է` 17.8 մլն կմ²։

  • Տարածքը՝ ներառյալ կղզիները՝ 17.854 հզ. կմ2
  • Կղզիների տարածքը՝ 150 հզ. կմ2
  • Միջին բարձրությունը՝ 590 մ
  • Ամենաբարձր կետը՝ Ակոնկագուա լեռնագագաթ՝ 6.960 մ
  • Ամենացածր կետը՝ Վալդես թերակղզի՝ –40 մ
  • Հյուսիսային ծայրակետը՝ Գալինաս հրվանդան՝ հս. լայն. 12օ28՜
  • Հարավային ծայրակետը՝ Ֆրոուերդ հրվանդան՝ հվ. լայն. 53օ56՜
  • Արևմտյան ծայրակետը՝ Պարինյաս հրվանդան՝ արմ. երկ. 81օ20՜
  • Արևելյան ծայրակետը՝ Կաբու Բրանկու հրվանդան՝ արմ. երկ. 34օ46՜
  • Ամենաերկար գետը՝ Ամազոն՝ 6.437 կմ
  • Ամենամեծ լիճը՝ Մարակաիբո՝ 13,3 հզ. կմ2
  • Ամենամեծ կղզին՝ Հրո Երկիր՝ 47.992 կմ2
  • Ամենամեծ անապատը՝ Ատակամա՝ 181,3 հզ. կմ2
  • Պետությունների թիվը՝ 12
  • Ամենամեծ պետությունը՝ Բրազիլիա՝ 8.514,9 հզ. կմ2
  • Ամենափոքր պետությունը՝ Սուրինամ՝ 163,8 հզ. կմ2
  • Ամենախոշոր քաղաքը՝ Սան Պաուլո՝ 17 մլն
  • Բնակչության ընդհանուր թիվը՝ 350 մլն

Բովանդակություն

Աշխարհագրական դիրք [խմբագրել]

Հարավային Ամերիկան ընկած է արևմտյան կիսագնդում, իսկ հասարակածը անցնում է նրա հյուսիսային մասով։

Ծայրակետերն են. հարավում` Ֆրոուերդ (Մագելանի նեղուցում, հվ. լ. 53° 54’, իսկ ամենահարավային` Հոռնն է Հրո երկիր կղզում, հվ. լ. 55° 59’), հյուսիսում` Գալինաս (հս. լ. 12° 28’), արևելքում` Կաբու-Բրանկա (արմ. երկ. 34° 47’), արևմուտքում` Պարինյաս (արմ. երկ. 81° 20’) հրվանդանները։

Մայրցամաքի առավելագույն լայնությունը 5000 կմ. է, իսկ երկարությունը` 7000 կմ.։

Ափագիծ [խմբագրել]

Հարավային Ամերիկայի ափերը արևելքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևմուտքից` Խաղաղ օվկիանոսների ջրերը։ Հյուսիսում Կարիբյան ծովն է, արևելքում` Լա-Պլատայի ծոցը, հարավում` Մագելանի նեղուցը, որը մայրցամաքը բաժանում է Հրո երկիր արշիպելագից: Սրանից հարավ Դրեյկի լայն նեղուցն է, որով մայրցամաքը բաժանվում է Անտարկտիդայից։

Մայրցամաքի ափագիծը քիչ է կտրատված։ Հարավ-արևելքում գտնվում է Ֆոլկլենդյան (Մալվինյան), արևմուտքում` Խուան-Ֆերնանդեսի, իսկ հյուսիս-արևմուտքում` Գալապագոսյան կղզիները: Հյուսիսում կան փոքր թերակղզիներ (Պարագուանա) և ծոցեր (Վենեսուելայի, Դարենի)։

Ծովային հոսանքներ [խմբագրել]

Հարավային Ամերիկայի հյուսիսով անցնում է Գվիանական, իսկ Բրազիլիայի ափերով դեպի հարավ` Բրազիլիական տաք հոսանքները: Խաղաղօվկիանոսյան ափով դեպի հյուսիս է տարածվում Պերուական, իսկ դեպի հարավ-արևելք` Ֆոլկլենդյան սառը հոսանքները։

Մակերևույթ [խմբագրել]

Հարավային Ամերիկան տիեզերքից

Մայրցամաքի մակերևույթն ունի պարզ կառուցվածք։ Նրա հիմքում ընկած է Հարավ-Ամերիկյան պլատֆորմը, որի հիմքի իջած տեղամասերը լցվելով ծովային ու գետային նստվածքներով` վերածվել են կուտակումային դաշտավայրերի։ Այդպես են ձևաորվել Ամազոնի (ավելի քան 5 մլն. կմ²), Օրինոկոյի և Լա-Պլատայի դաշտավայրերը։

Պլատֆորմի հիմքի վեր բարձրացած տեղամասերում ձևաորվել են սարահարթեր, որոնցից են Բրազիլիական ու Գվինեական սարահարթերը, որոնք համարվում են հին, քայքայված լեռների մնացորդները։

Հարավ-Ամերիկյան պլատֆորմը արևմուտքից եզրավորված է Անդերի երիտասարդ ծալքավոր լեռներով, որոնք համարվում են Կորդիլիերների հարավային շարունակությունը։ Անդերը ձգվում է մինչև 5000 - 6000 մ. երկարությամբ։ Ամենաբարձր գագաթը Ակոնկագուա լեռն է (6960 մ.), իսկ ամենացածր կետը գտնվում է Վալդես թերակղզում (Արգենտինա, -40 մ.)։ Անդերում լեռնակազմական պրոցեսները չեն ավարտվել, որի ապացույցն են ուժեղ երկրաշարժերը և գործող հրաբուխները (Չիմբորասո, Քոթոպախի)։

Ջրագրություն [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հարավային Ամերիկայի ներքին ջրեր


Կլիմա [խմբագրել]


Քաղաքական բաժանում [խմբագրել]

Հարավային Ամերիկայի քաղաքական պատմություն 1700-1975 թվականներին
Երկրներ և տարածքներ Տարածք (կմ²) Բնակչություն
(2008 հուլիսի 1)
Բնակչության խտություն
(կմ²)
Արգենտինա Արգենտինա 2 766 890 40 677 348 14,3
Բոլիվիա Բոլիվիա 1 098 580 8 857 870 8,1
Բրազիլիա Բրազիլիա 8 514 877 191 908 598 22,0
Վենեսուելա Վենեսուելա 912 050 26 414 815 27,8
Գայանա Գայանա 214 970 770 794 3,6
Կոլումբիա Կոլումբիա 1 138 910 45 013 674 37,7
Պարագվայ Պարագվայ 406 750 6 347 884 15,6
Պերու Պերու 1 285 220 27 925 628 21,7
Սուրինամ Սուրինամ 163 270 438 144 2,7
Ուրուգվայ Ուրուգվայ 176 220 3 477 778 19,4
Ֆոլկլենդյան կղզիներ Ֆոլկլենդյան կղզիներ (վիճարկելի Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև) 12 173 2 967 0,24
Ֆրանսիական Գվիանա Ֆրանսիական Գվիանա (Ֆրանսիա) 91 000 209 000 2,1
Չիլի Չիլի 756 950 16 454 143 21,1
Էկվադոր Էկվադոր 283 560 13 927 650 47,1
Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ 3 093 20 0
Ընդհանուր 17 824 513 382 426 293 21,5

Տես նաև [խմբագրել]

Commons-logo.svg