Լոբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բույսի տեսքը

Լոբին (Phaseolus vulgaris) ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս է: Ըստ թփի ձևի` լոբին կարող է լինել փաթաթվող և թփային:

Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ: Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար:

Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին: Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում` 20-23%): Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են: Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր:

Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ լոբին կարևոր տեղ է գրավում և օգտագործվում է հատիկ և կանաչ ունդերի եփած և թթու դրած ձևով: Լոբին արժեքավոր հումք է նաև պահածոների արդյունաբերության համար

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով