Քրիստափոր Կոլումբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր Կոլումբոս
Ridolfo Ghirlandaio Columbus.jpg
Ծովային հետազոտող՝ Կաստիլի Թագավորության համար
ԱԱՀ՝ Քրիստափոր Կոլումբոս
Ծննդյան օր՝ օգոստոսի 25-ից հոկտեմբերի 31-ի միջև, 1451
Ծննդավայր՝ Ջենովա, Լիգուրիա
Վախճանի օր՝ մայիսի 20, 1506
Վախճանի վայր՝ Վալյադոլիդ, Իսպանիա
Ազգություն Ջենովացի
Կրոն Կաթոլիկ
Ամուսին՝ Ֆիլիպա Մոնիս (մոտ 1476-1485)
Երեխաներ՝ Դիեգո
Ֆերնանդո

Քրիստափոր Կոլումբոսը (Ջենովայի բարբառով՝ Christoffa Corombo. իսպաներեն՝ Cristóbal Colón. լատիներեն՝ Christophorus Columbus) (օգոստոսի 25-ի և հոկտեմբերի 30-ի միջև, 1451 - մայիսի 20, 1506), ջենոացի ծովագնաց, գաղութատեր և հետազոտող է եղել, ում Ատլանտիկ Օվկիանոսի վրա ճամփորդությունները ֆինանսավորված Իսպանիայի Իզաբելլա Թագուհու կողմից աջակցեց ընդհանուր Եվրոպայի՝ արևմտյան Ամերիկայի կիսագնդում գտնվող Ամերիկյան մայրցամաքների լավատեղյակության:

Դրանով հանդերձ, որ ինքը առաջինը չէր, որ Եվրոպայից Ամերիկա հասներ նրան նախորդում էին Նորվեգացիները՝ Լեյֆ Էրիկսոնի առաջնորդությամբ, ով 500 տարի նախքան Կոլումբոսը ժամանակավոր ավան էր կառուցել L'Anse aux Meadows-ում[1] -- Կոլումբոսը տարածված կոնտակտ նախաձեռնեց Եվրոպացիների և բնիկ Ամերիկացիների միջև: Հիսպանիոլա կղզու վրա ավան ստեղծելու իր քանի փորձերում, նա անձնապես նախաձեռնեց իսպանական գաղութացման ընթացքը, որը նախորդում էր «Նոր Աշխարհի» ընդհանուր Եվրոպական գաղութացման: («Նախակոլումբական» տերմինը ընդհանրապես օգտագործվում է Ամերիկայի մարդկանց և մշակույթներին՝ նախքան Կոլումբոսի և իր Եվրոպացի հետնորդների ժամանման վերաբերելու համար)

Իր նախնական 1492 թվականի ճամբարը պատահեց ազգային իմպերիալիզմի աճման և զարգացող ազգ-երկրների տնտեսական մրցության կրիտիկալ ժամանակ, որոնք առևտրական երթուղիների հիմնադրումից և գաղութացումից հարստություն էին որոնում: Այս հասարակաքաղաքական եղանակում, Կոլումբոսի հեռաձիգ կանխագիծը շահեց Իսպանիայի Թագուհի Իզաբելլայի ուշադրությունը: Երկրի շրջագիծը խիստ թերագնահատելով, նա ենթադրում էր, որ Իբերիայից Օստ Ինդիա տանող արևելյան երթուղին ավելի կարճ և ուղիղ է լինելու քան Արաբիայից անցնող ցամաքային երթուղին: Եթե դա ճիշտ լիներ, ապա իրավունք կտար Իսպանիային՝ մտնել շահութաբեր համեմունքի առևտրի մեջ, որ մինչև այդ արաբների և իտալացիների ձեռքում էր: Իր գծած կուրսին հետևելով, նա փոխարենը Բահամյան կղզիների արշիպելագոյում վայրէջք կատարեց մի տեղայնության վրա, որը անվանեց «Սան Սալվադոր»: Հյուսիսային Ամերիկյան կղզին Արևելյան Ասիայի մայրցամաքի հետ սխալվելով, նրա բնակիչներին անվանեց «հնդիկներ» (Indios):

Ակադեմիկական համաձայնությունն այն է, որ Կոլումբոսը ծնվել է Գենոայում, թեև այլ տեսություններ կան նրա ծագման մասին: Christopher Columbus անվանումը լատիներեն Christophorus Columbus-ի անգլիացումն է: Սկզբնական անունը Լիգուրերենգենոական լեզվով Christoffa[2] Corombo[3] է եղել: Իտալերենում դա փոխվում է՝ Cristoforo Colombo, պորտուգալերենում՝ Cristóvão Colombo (նախկինում Christovam Colom), և իսպաներենում՝ Cristóbal Colón-ի:

Կոլումբոսի 1492 թվականի Ամերիկայում վայրէջքը նշվում է իբրև Կոլումբոսի Օր՝ Իսպանիայում և Ամերիկաներում հոկտեմբերի 12-ին. դրա բացառությունն է ԱՄՆ-ն, որտեղ այն նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի:

Աղբյուրներ [խմբագրել]

  1. http://www.pc.gc.ca/lhn-nhs/nl/meadows/index_e.asp Կանադայի Զբոսայգիներ - L'Anse aux Meadows Կանադայի Ազգային Պատմական Վայր (անգլերեն)
  2. Rime diverse, Pavia, 1595, p.117
  3. Ra Gerusalemme deliverâ, Genoa, 1755, XV-32