Ածխաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ) քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից: Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի. – միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ), – օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն, – բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն: Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է: Պտղաշաքարը պարունակվում է մեղրում (մոտ 50%) և որոշ մրգերում: Ածիկաշաքարը կազմված է խաղողաշաքարի երկու մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է գարու ածիկում, որից էլ ստացել է իր անվանումը: Կաթնաշաքարը կազմված է գալակտոզի և խաղողաշաքարի մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթում` 5,5–8,4%, կովի կաթում՝ 4–5%: Եղեգնաշաքարը կազմված է խաղողաշաքարի և պտղաշաքարի մնացորդներից: Լայնորեն տարածված է բուսական աշխարհում և հիմնական սննդային ածխաջրերից է: Սա սննդի մեջ օգտագործվող շաքարն է, որն ստացվում է շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից: Բազմաշաքարները բարձրամոլեկուլային բնական միացություններ են: Կենդանի օրգանիզմներում դրանք կատարում են կառուցվածքային և սննդային ֆունկցիաներ: Դրանցից բնության մեջ առավել տարածված են թաղանթանյութը, օսլան և գլիկոգենը: Թաղանթանյութը (բջջանյութ) բուսական հյուսվածքների հիմնական կառուցվածքային բաղադրիչն է: Պարունակվում է հիմնականում բուսական բջիջների պատերում և պայմանավորում է բուսական հյուսվածքների մեխանիկական ամրությունն ու ճկունությունը: Թաղանթանյութ են պարունակում բամբակը, բնափայտը, ջուտը, միամյա բույսերի ցողունները և այլն: Օսլան բույսերի հիմնական պահեստային սննդանյութն է: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի պալարներում, լոբազգիներում, հացահատիկներում, մրգերում: Օսլան դյուրամարս է, ունի բարձր կալորիականություն: Գլիկոգենը կամ կենդանական օսլան մարդու և կենդանիների կարևոր պահեստային բազմաշաքարն է: Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20%), մկաններում (4%): Բազմաշաքարների փոխանակության խանգարման հետևանքով առաջանում են ծանր ժառանգական հիվանդություններ, որոնք չեն բուժվում միայն սննդակարգը փոխելով: Էներգիական արժեքով ածխաջրերը հավասարարժեք են սպիտակուցներին: 1 գ ածխաջրի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա: Մարդու սննդի մեջ ածխաջրերի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությունը: Օրգանիզմում ածխաջրերի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում: Սննդի մեջ ածխաջրերի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն: Ուստի պետք է խուսափել նաև ածխաջրերի չարաշահումից: Ածխաջրերն ունեն նաև արդյունաբերական նշանակություն. օսլան օգտագործվում է գլյուկոզ և էթիլսպիրտ ստանալու համար, ինչպես նաև թղթի ու մանածագործական արդյունաբերության մեջ: Օսլան մտնում է դեղանյութերի, քսուքների, լաքերի բաղադրության մեջ, նրանից պատրաստում են սոսինձ, դեղապատիճներ և այլն: Փայտանյութից ստացված թաղանթանյութն օգտագործվում է թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր պատրաստելու համար:

Ածխաջրերը սննդում անհրաժեշտ են այնպես, ինչպես սպիտակուցները և լիպիդ-ները: Ածխաջրերի անհրաժեշտությունը բնորոշվում ոչ միայն նրանով, որ նրանք հանդիսանում են «արագընթաց» էներգիայի աղբյուր առանց կողմնակի թունավոր արգասիքների, այլ նաև նրանց մասնակցությամբ կենդանի բջջի բարդ սպիտակուց-ների` գլիկոպրոտեիդների կարգավորիչ և պաշտպանական ֆունկցիաներին: Լիպիդ-ների օքսիդացումը ածխաջրային էներգիայի պակասի դեպքում ծայրահեղ դանդաղ է ընթանում: Ածխաջրերի պակասի հետևանքով արյան մեջ կուտակվում են ճարպա-թթուների ոչ լրիվ օքսիդացման արգասիքները` այսպես կոչված «կետոնային մարմ-նիկները», որոնք տեղաշարժելով արյան ռեակցիան դեպի թթվային կողմ, խախտում են շատ ֆերմնետային համակարգերի գործառույթներ, ինչը նկատվում է շաքարային դիաբետով հիվանդների, թմրամոլների, հարբեցողների, տոկսիկոմանների մոտ:

Էներգիայի աղբյուր են հանդիսանում հեշտ յուրացվող ածխաջրերը` գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն: Այդ ածխաջրերի փոխանակությունը մարդու մոտ սերտորեն կապված է լիպիդների և ճարպերի փոխանակության հետ: Ածխա-ջրերը սննդի հետ ավելցուկով ընդունելու դեպքում հեշտությամբ փոխարկվում են ճարպերի, բայց լիպիդներից ածխաջրեր գործնականում չեն սինթեզվում:

Ածխաջրային էներգիայի պակասը առողջ մարդու մոտ կոմպենսացվում է նրանց սինթեզի ակտիվացմամբ` ամինաթթուների փոխանակության միջանկյալ արդյունք-ների, մակերիկամների հորմոնների և որոշ վիտամինների, այդ թվում C վիտամինի մասնակցությամբ: Այդ պրոցեսը կոչվում է գլյուկոնոգենեզ: Այդ պատճառով որոշակի սահմաններում սննդի սպիտակուցա-լիպիդային ուղղվածության դեպքում, կարելի է սահմանափակել ածխաջրերով հարուստ մթերքի օգտագործումը առանց օրգանիզ-մին վնասելու:

Տիպիկ սպիտակուցային դիետա խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով հի-վանդներին, քանի որ նրանց մոտ ինսուլին հորմոնի անբավարարության պատճառով գլյուկոզը արյունից չի կարող անցնել հյուսվածքներ և պահեստավորվել:Այդ հիվան-դության պատճառով օրգանիզմում առաջանում է հակասություն` արյան մեջ գլյու-կոզի ավելցուկի պայմաններում հյուսվածքները և օրգանները մատնվում են ածխա-ջրային սովի և այդ հյուսվածքների համար ածխաջրերի միակ մատակարարը դառ-նում է գլյուկոնոգենեզի պրոցեսը:

Սննդամթերքի հետ պետք է անպայման ստացվեն կոպտաթելային նյութեր, որոնք պարունակում են չյուրացվող կամ վատ յուրացվող ածխաջրեր, մասնավորապես բջջանյութ, լիգնին, պեկտին (հատապտղի և կանաչեղենի մեջ): Այդ նյութերը ունեն շատ մեծ կենսաբանական նշանակություն: Նրանք ակտիվացնում են աղիքի կծկում-ները, արագացնում են թունավոր նյութերի դուրս բերումը օրգանիզմից, պակասեց-նում են նրանում խոլեստերինի քանակը, սուբստրատ են հանդիսանում աղիքի օգ-տակար միկրոֆլորայի կենսագործունեության համար: Տես նաև Ածխածին, Դեղանյութեր, Ճարպեր, Շաքարներ, Ջուր, Սպիտակուցներ:

Ածխաջրերը լինում են միաշաքարներ (մոնոսախարիդներ), երկշաքարներ (դիսախարիդներ), բազմաշաքարներ (պոլիսախարիդներ):

[խմբագրել] Ֆիզիկական հատկությունները

  • Միաշաքարներ (ջրում լուծվող, ունեն քաղցր համ և բյուրեղանում են):
  • Բազմաշաքարներ (ջրում չլուծվող, չունենե քաղցր համ և չեն բյուրեղանում):

[խմբագրել] Գործունեությունները

  1. Էներգետիկ-1գ ճեղքումից առաջանում է 17,6 ԿՋ էներգիա
  2. Կառուցողական-բուսական բջիջների բջջապատը կազմված է թաղանթանյութից` ցելյուլոզից. բույսերի որոշ հորմոններ ածխաջրեր են:
  3. Սննդանյութերի պաշարման-բույսերի մոտ`օսլա, կենդանիների մոտ`գլիկոգեն:
  4. Պաշտպանական-բջիջների պարող լորձը ածխաջու է պարունակում:
  5. Մասնակցում են բջիջների միակցմանը:
  6. Օգտագործվում են ամինաթթուների, ճարպաթթուների սինթեզի համար:

http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%AE%D5%AD%D5%A1%D5%BB%D5%B8%D6%82%D6%80&action=edit

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով