ՖԻԲԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է FIBA-ից)

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ֆրանս.` Fédération Internationale de Basketball) առավել հայտնի ֆրանսիական ՖԻԲԱ կարճ անվամբ, կազմակերպություն է, որն իր մեջ է ներառում բոլոր ազգային բասկետբոլային ֆեդերացիաները, այդ թվում` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Սկզբում կրելով Fédération Internationale de Basketball Amateur (FIBA) անվանումը` 1989թ.-ից amateur (սիրողական) բառը դուրս թռչեց ֆեդերացիայի անվանումից: Սակայն այդ հանգամանքը խոչընդոտ չհանդիսացավ, որ կազմակերպության կարճ անվանումը մնար ՖԻԲԱ:

ՖԻԲԱ-ն է որոշում միջազգային բասկետբոլի կանոնները, կանոնավորում է երկրների միջև բասկետբոլիստների փոխանակումը (տրանսֆեր): Ընդհանուր առմամբ այն, սկսած 1989թ.-ից, միավորում է 214 ազգային ֆեդերացիաներ 5 աշխարհամասերից` Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից, Ամերիկայից և Օվկիանիայից: ՖԻԲԱ-ի շտաբը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:


[խմբագրել] ՖԻԲԱ-ի նախագահները

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով