Կակաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակաոյի ծառը

Կակաո (իսպ.՝ cacao), ստերկուլայինների ընտանիքի թեոբրոմին ցեղի բույս: Կակաոյի ունդերի սերմերն ունեն դառը, տտիպ համ, որը պայմանավորված է դաբաղանյութերի և թեոբրոմինի առկայությամբ։ Ունդերն ունեն մանուշակագույնից մինչև մոխրագույն և սպիտակ գունավորում։

Punta Cana Theobroma cacao tree 2.jpg

Համային հատկությունները լավացնելու համար նոր հավաքած, փափուկ մասերից ազատված սերմերը 2-7 օր ֆերմենտացնում են։ Կենսաքիմիական բարդ պրոցեսների շնորհիվ ունդերը դառնում են շագանակագույն (տարբեր երանգների), ձեռք են բերում դուրեկան բույր և համ։ Այնուհետև ունդերը պլանտացիաներում չորացնում են արևի տակ կամ տաքացված օդով։

Կակաոն արժեքավոր սննդային հումք է։ Սիջուկը պարունակում է ջուր՝ 4-6%, ճարպ, կակաոյի յուղ՝ 51-54%, օսլա՝ 7-10%, գլյուկոզ, ֆրուկտոզ՝ 1-2%, սպիտակուց՝ 10-12%, թեոբրոմին, կոֆեին՝ 1-1,5%, դաբաղանյութեր՝ 4-7%, թթուներ՝ 1-2%, հանքային նյութեր՝ 2-3%։ Կակաոյի մաքրված, տեսակավորված և ջերմամշակված ունդերից ստանում են կակաոյի յուղ և շոկոլադ, իսկ մնացած քուսպից՝ կակաոյի փոշի։

Կակաոյի ծառ[խմբագրել]

Աճում է արևադարձային շրջաններում` Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև Ճավա, Ցեյլոն կղզիներում։

Աճ[խմբագրել]

1 հեկտարի վրա աճում է 600-700 ծառ, որոնցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում տալիս է 3 կգ կակաո։

Չոկոլատլ[խմբագրել]

Տեղացիներն այդ ծառի բույսից` կակաոյից պատրաստում են մի խմիչք, որին անվանում են չոկոլատլ, այդտեղից էլ առաջացել է շոկոլադ անվանումը։

Գրականություն[խմբագրել]

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 3-րդ հատոր, էջ 296
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png