Իմ պայքարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Erstausgabe von Mein Kampf.jpg

Իմ պայքարը (գերմ.՝ Mein Kampf), Ադոլֆ Հիտլերի գիրքն է, համատեղում է ինքնակենսագրական տարրեր ուրվագծելով հեղինակի գաղափարները նացիոնալ-սոցիալիզմի, ռասաների, Գերմանիայի մասին։ Հրատարակվել է 1925 թվ.-ին։ Բաղկացած է 720 էջից։

Ստեղծման պատմությունը[խմբագրել]

Գրքի առաջին հատորը (գերմ. Eine Abrechnung) առաջին անգամ հրատարակվել է 1925 թվ.-ի հուլիսի 18-ին, երկրորդ հատորը (Die nationalsozialistische Bewegung)՝ 1926-ին։ Ի սկզբանե, գիրքը կոչվում էր «4,5 տարվա պայքարը՝ կեղծիքի, հիմարության և վախկոտության դեմ»։ Հրատարակիչը՝ Մարկս Ամաննը, համարելով գրքի վերնագիրը չափազանց երկար, կրճատել է դարձնելով «Իմ պայքարը»։ Հիտլերը գրքի տեքստը թելադրել է Էմիլ Մորիսին, երբ նստած է եղել Լանսբերգ քաղաքի բանտում, իսկ ավելի ուշ՝ Ռուդոլֆ Գեսսին։ Ըստ հրատարկչի, երկրորդ խմբագրության եկամուտները նվիրաբերվել է Կարմիր խաչին։ 1928 թվ.-ին գրվել է «Երկրորդ գիրքը» (Zweites Buch)։ Հիտլերի կենդանության օրոք այն լույսի չի տեսել, հետագայում հրատարակվել առաջին գիրքը հետ համատեղ։

Հիմնական գաղափարները[խմբագրել]

Գիրքը արտացոլում է գաղափարներ, որոնց իրականացումը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիտլերը օգտագործել է, այն ժամանակ հանրաճանաչ, «հրեական վտանգի» հիմնական թեզիսները, հրեաների համաշխարհային իշխանության մենաշնորհային գրավման մասին։ Օրինակ՝ պնդվում է, որ միջազգայի լեզուն՝ էսպերանտոն, հրեաների դավադրության մի մասն է։ Բացի այդ, գրքից կարելի է մանրամասնորեն իմանալ Հիտլերի մանկության և, թե ինչպես է ձևավորվել նրա քաղաքական հայացքները։ Ապրելով Ավստրո-Հունգարիայում, նա համեմատականներ է կատարում գերմանական Ազգայնականության և ավստրիական Հայրենասիրության միջև, նախապատվություն տալով առաջինին։

Բովանդակություն[խմբագրել]

Մաս առաջին։

  1. Հայրական տանը (գերմ. Im Elternhaus)
  2. Վիեննայի տարիների ուսուցումն և տառապանքը
  3. Վիեննայի ժամանակաշրջանի ընդհանուր քաղաքական մտածմունքները
  4. Մյունխեն (գերմ.München)
  5. Համաշխարհային պատերազմը
  6. Զինվորական քարոզչությունը (գերմ. Kriegspropaganda)
  7. Հեղափոխութույուն ( Die Revolution)
  8. Իմ քաղաքական գործունեության սկիզբը (Beginn meiner politischen Tätigkeit)
  9. Գերմանական աշխատավոր կուսակցություն ( գերմ.Die "Deutsche Arbeiterpartei")
  10. Գերմանական աղետի իրական պատճառները
  11. Ազգը և ցեղը (գերմ.Volk und Rasse)
  12. Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության սկբնական շրջանը

Մաս երկրորդ

  1. Գաղափարախոսություն և կուսակցություն (գերմ. Weltanschauung und Partei)
  2. Պետություն (գերմ. Der Staat)
  3. Բնակիչը և քաղաքացին (գերմ. Staatsangehöriger und Staatsbürger)
  4. Անձնավորության սկիզբը և ժողովրդական պետությունը (գերմ. Persönlichkeit und völkischer Staatsgedanke)
  5. Գաղափարախոսությունը և կազմակերպությունը
  6. Մեր աշխատանքի առաջին փուլը։ Կենդանի խոսքի արժեքը
  7. Մեր բախումները կարմիր ճակատի հետ
  8. Ուժեղները ամուր են իրենց ինքնուրույնությամբ
  9. Փոթորիկ ջոկատների նշանակության և կազմակերպման մտքերը
  10. Ֆեդերալիզմը որպես ծպտում
  11. Քարոզչություն և կազմակերպություն
  12. Արհմիությունների խնդիրը
  13. Գերմանիայի արտաքին քաղաքականությունը պատերազմից հետո
  14. Արևելքի ուղղվածությունը
  15. Իրավիճակի աստիճանը և իրավունքները


Գիրքը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմոց հետո[խմբագրել]