Պամֆլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պամֆլետ (հունարեն` pamphlet - pam-լրիվ, ֆլեգո-մոխրացնել) - հրապարակախոսական-լրագրողական ժանր, հանրային կյանքի մերժելի երևույթները, առաջընթացին խանգարող արգելքները մերկացնող քննադատական խոսք։

"Եթե չար ծաղրը կրում է քաղաքական բնույթ, ապա այդպիսի ստեղծագործությունը կոչվում է պամֆլետ"/Գուտորով/: Պամֆլետում երգիծանքի ձևերը զուգորդվում են հրապարակախոսական կրքին և գեղարվեստականությանը։ Սուր սատիրական բնույթի ստեղծագործություն է, որը կտրուկ, մերկացնող ձևով ծաղրում է քաղաքական կարգը, հանրային երևույթները, տարբեր կուսակցությունների գործիչների, առաջնորդների, գաղափարախոսների գործունեությունը։

Այս ժանրը ծնունդ է արել դեռ անտիկ դարաշրջանում: Դեմոսֆենի, Կիկերոնի, Յուվենալի /սատիրայում/, Պլուտարքի, Լուկիանի զայրութ արտահայտող խոսքերում արդեն առկա են պամֆլետի տարրեր: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է անգլիական եկեղեցու գործիչ և հրապարակախոս Ռիչարդ դե Բյորիի կողմից: Պամֆլետներ են գրել Դեֆոն, Էրազմ Ռոտերդամցին, Սվիֆտը, Վոլտերը, Դիդրոն, Պուշկինը, Գորկին և շատ ուրիշները: Հայտնի են Միքայել Նալբանդյանի «Երկու տող», Եղիշե Չարենցի «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը» պամֆլետները։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան», էջ 194։