Կիկերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
M-T-Cicero.jpg

Մարկոս Տուլիոս Կիկերոն (լատիներեն՝ Marcus Tullius Cicerō, 3 հունվար 106 մ.թ.ա., — 7 դեկտեմբեր 43 մ.թ.ա.) — հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա, փայլուն հռետոր: Մ.թ.ա. 63թ. զբաղեցնելով հյուպատոսի պաշտոնը՝ բացահայտել է Կատիլինայի դավադրությունը և սպանել է տալիս նրա դավակիցներին: Քաղաքացիական պատերազմներում հարել է նախ Պոմպեոսի կուսակցությանը, բայց վերջինիս սպանությունից հետո հաշտվել է Կեսարի հետ: Կեսարի մահից հետո ուժգնորեն հակառակվելէ Մարկոս Անտոնիոսին՝ պաշտպանելով Կեսարի զարմիկ Օկտավիանոսին (ապագա Օկտավիանոս Օգոստոս կայսեր): Անտոնիոսի և Օկտավիանոսի հաշտվելուց և նրանց կողմից Երկրորդ եռապետություն կազմելուց հետո՝ եռապետների հրամանով սպանվել է: Գագաթնակետին է հասցրել լատինական պերճախոսական արվեստը: Նրա ատենախոսություններն ու ճառերը օրինակ են ծառայել հետագա դարերի լատինական և եվրոպական ամբողջ հռետորական արվեստի համար: Պահպանվել է նրա նամակների մեծ մասը, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել մ.թ.ա. I դարի կեսերի հռոմեական պատմության որոշ դրվագների վերաբերյալ:

Նրա ճառերում՝ «Ընդդեմ Գ. Վեռեսի» (70 թ.), «Ի պաշտպանություն Մանիլիոսի օրինագծի» (68թ.), «Հարդարացում Պ.Սեստիոսի» (56թ.) պահպանվել են կարևոր փաստեր և արժեքավոր բնորոշումներ ու գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ Կիկերոնն արևելյան իրադարձությունների, Հայոց Տիգրան Մեծ արքայի քաղաքականության խորաթափանց դիտող էր: Կիկերոնը Տիգրան Մեծի ժամանակակիցներից միակն է, որի վկայությունները նրա մասին պահպանվել են:

[խմբագրել] Աղբյուրներ

  • Ռուբեն Մանասերյան, Տիգրան Մեծ, Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ, Երևան, 1987:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով