Ավգուրներ
Ավգուրներ (լատ.՝ augures) , քրմեր, որոնք կանխագուշակում էին ապագան հավքերի թռիչքից և նրանց վարմունքից. քրմերի կոլեգիա Հռոմում. գոյություն է ունեցել մինչև քրիստոնեության վերջնական հաղթականը: Կրթված հռոմեացիներն արդեն մ.թ.ա. 1-ին դարում ծաղրում էին ավգուրների գուշակությունները: Կիկերոնի խոսքերի համաձայն, ավգուրները, խաբելով հավատացյալներին, իրար նայելիս հազիվ էին զսպում իրենց ծիծաղը: «Ավգուրի ժպիտ» արտահայտությունը կիրառում են խաբեբաների նկատմամբ, որոնք մարդկանց մոլորեցնում են և նշաններով ճանաչում են նույնպիսի խաբեբաներին:: Երբեմն ավգուր անվանում են անճարակ գուշակողին:
|
|
||
|---|---|---|
| Քրմեր |
Ավգուստալներ • Ավգուրներ • Արվալյան եղբայրներ • Էպուլոններ • Հարուսպիկներ • Մեծ պոնտիֆիքս • Պոնտիֆիքսների կոլեգիա • Սալիներ • Սրբազան արքա • Վեստալուհիներ • Տիկիոսներ • Ֆեցիալներ • Ֆլամիններ |
|
| Հավատալիքներ և ծեսեր |
||
| Գլխավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
||
| Անձնավորում | ||