Կոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնս (լատ.՝ Consus), հռոմեական աստվածություն, որն, ըստ երևույթին, հովանավորում էր ցորենի ծլարձակումը հողում։ Կոնսին ձոնված է եղել ընդգետնյա զոհասեղան, որը գտնվել է Հռոմի Մեծ Կրկեսի մեջտեղում։ Այս զոհասեղանը ցույց էին տալիս միայն Կոնսի պատվին նշվող տոնի` կոնսուալիաների ժամանակ։ Ըստ ավանդության, Կոնսի պատվին առաջին տոնը հաստատել է Հռոմուլոսը սաբինուհիներին առևանգելուց անմիջապես հետո։