Սալիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սալիներ (լատիներեն՝ Salii, լատիներեն՝ salio-ից — «թռնում եմ, ցատկում եմ»), ըստ ավանդության Նումա Պոմպիլիոսի հաստատած Մարսի քրմերի երկու կոլեգիա` պալատինյան և կոլլինյան (Հռոմի շրջանների անունից): Յուրաքանչյուր կոլեգիա բաղկացած էր տասներկու հոգուց, որոնք ընտրվում էին պատրիկների միջից: Մարտի սկզբին սալիները Մարսի պատվին շքերթ էին կատարում քաղաքում, նիզակներով հարվածելով սրբազան վահաններին (անկիլներին), որոնցից մեկը ըստ ավանդության ընկել էր երկնքից: Շքերթն ուղեկցվում էր պարերով և հնագույն հիմներով, որոնց բառերը պատմական ժամանակաշրջանում արդեն դարձել էին անհասկանալի: Այս ամենը ցույց էր տալիս, որ սալիները ծագել են հնագույն ժամանակներում, երբ պարերին վերագրում էին մոգական նշանակություն և հավատում, որ պարը կարող է հաջողություն բերել ամեն մի ձեռարկման:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով